Հայաստանը եղել եւ մնում է բանակցող կողմ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին:
Հարցին՝ հունիսի 29-ին Բեռլինում մամուլի ասուլիսի ժամանակ դուք հայտարարել եք, որ հակամարտության հիմնական կողմը Լեռնային Ղարաբաղն է եւ պետք է վճռորոշ ձայն ունենա կարգավորման երկարաժամկետ ու մշտական գործընթացում, արդյոք նշանակո՞ւմ է, որ կան նաեւ ոչ հիմնական կողմեր, Մանացականյանը պատասխանել է, որ ասվածում ոչ մի նոր բան չկա, դա արտահայտված է կառավարության ծագրում, եւ դա եղել է մեր ընկալումն այս ամբողջ շրջանում:
«Ղարաբաղի խնդրի շուրջ են բանակցությունները, եւ հիմնական սուբյեկտն այստեղ Ղարաբաղն է։ Հարցը եղել է Ղարաբաղի մասին, հարցը եղել է Ղարաբաղի բնակչության մասին, Ղարաբաղի ժողովրդի մասին։ Մեզ համար հարցը եղել եւ մնում է նույնը․ 150 000 մարդկանց, որոնք ունեն իրենց անունները, իրենց ընտանիքները, իրենց տները, իրենց ֆիզիկական անվտանգության ապահովման երաշխավորման մասին է։ Սա է եղել միշտ հարցը։ Հիմնական կո՞ղմ է․ իհարկե, հիմնական կողմ է, որովհետեւ իրենց կյանքի մասին է խոսքը, իրենց անվտանգության մասին է խոսքը, ֆիզիկական անվտանգության մասին է, իրենք են եղել զինադադարը ստորագրող կողմ 1994 թվականին: Սա իրողություն է, որը միշտ եղել է»,- ասել է Մնացականյանը։
Հարցին՝ հետեւաբար Հայաստանը հիմանակա՞ն կողմ չէ, ԱԳ նախարարը պատասխանել է. «Հայաստանը եղել է բանակցող կողմ եւ մնում է բանակցող կողմ, մնում է հավատարիմ խիստ բանակցային գործընթացի միջոցով խաղաղ կարգավորման ապահովմանը։ Սա էլ է սկզբունք, որը հստակորեն դրված է նաեւ Կառավարության ծրագրի մեջ, եւ Հայաստանն իր այդ գործառույթը հստակորեն կատարել է, շարունակում է կատարել եւ մնում է հավատարիմ այդ գործառույթը կատարելու հարցում»:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44