Քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններում հայ-ռուսական հարաբերություններին ուղղված վտանգ չի տեսնում: Այս մասին հուլիսի 7-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց վերլուծաբանը:
«Ես չեմ տեսնում այնպիսի մթնոլորտ, որը կարող է խորքային վնաս հասցնել հայ-ռուսական հարաբերություններին: Բայց իրողություն է, որ նոր կառավարությունը դեռ պետք է յուրացնի այն ամբողջ գործիքակազմն ու բառապաշարը, որը բնորոշ է հայ-ռուսական ավանդական, ջերմ, բարիդրացիական հարաբերություններին»,- նշեց Սաֆարյանը:
Վերլուծաբանի խոսքով` ՀՀ նոր իշխանությունների կողմից կարող են լինել չմտածված քայլեր: Դրանց կանխարգելումն, ըստ վերլուծաբանի, միան իշխանության մարմինների խնդիրը չէ:
«Այստեղ և՛ հասարակությունը դեր ունի, և՛ փորձագիտական միջավայրը, և քաղաքական միջավայրը: Իհարկե, նաև նոր իշխանությունը խնդիր ունի այդ դաշտի մեջ տեղավորվելու և հարմարվելու։ Առաջ եղել են այլ հանգամանքներ, արտահայտվել են այլ կարծիքներ և այդ կարծիքները բնակչության մի մասի մոտ ընդունելության են արժանացել, բայց այսօր իրողությունները փոխվել են։ Այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրինական իշխանության ղեկավար է և դատապարտված է ներկայացնելու ողջ հայ ժողովրդի, ողջ հայաստանյան հասարակության տեսակետներն ու դիրքորոշումները»,- ասաց վերլուծաբանը:
Արամ Սաֆարյանը վստահեցնում է, որ հասարակության տեսակետները հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մեծամասամբ շարունակում են մնալ դրական: Նրա համոզմամբ, հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները պետք է խորությամբ և լայնությամբ շարունակեն զարգանալ:
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
10:22
10:02
19:45
18:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03