«Գորիսը՝ ԱՊՀ մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում Հայաստանի ամենակոլորիտային քաղաք Գորիսը հյուրընկալել է ԱՊՀ ութ երկրից 150 ներկայացուցչի: Ժամանած արվեստագետները, պետական պաշտոնյաները հնարավորություն ունեն մասնակցել ցուցահանդեսների, համերգային ծրագրերի` ծանոթանալով հայ մշակույթի առանձնահատկություններին: Այս մասին հուլիսի 7-ին Ակսել Բակունցի թանգարանում լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին միջոցառումների կազմակերպիչներն ու աջակիցները:
«Ուրախ եմ, որ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ընտրվել է հենց Գորիսը, քանի որ կարող ենք հարուստ ճարտարապետական մշակույթ ներկայացնել և հիացնել մեր բնությամբ: ԱՊՀ մշակութային մայրաքաղաք միջոցառումների նախաձեռնությունը պատկանել է Հայաստանին: Այն յուրաքանչյուր տարի անցկացվում է տարբեր երկրներում: Միջոցառման հիմնական նպատակներից է տարածաշրջանի մշակութային կապերի ներկայացումը, դրանց ամրապնդումն ու պահպանումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Նա հավելեց, որ նախատեսվում են ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր և այլ գեղեցիկ իրադարձություններ:
ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի խոսքով, հաճելի է հատկապես լինել այս հրաշալի թանգարանում: «Բակունցը բազմիցս անդրադառնում էր այն Գորիսին, որտեղ մեծացել էր և համեմատում էր հին ու նոր քաղաքները: Մշակութային մայրաքաղաքները պարզապես փոքրիկ քաղաքներ չեն, որոնք պահանջում են ենթակառուցվածքների բարելավում: Դրանք քաղաքներ են, որոնք խոհրհդանիշ պետք է լինեն: Գորիսն այդպիսին է»,-ասաց նա և հավելեց, որ այս նախաձեռնությունը միտված է խթանել համայնքներում զբոսաշրջության զարգացումը:
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը մեծ պատիվ և պատասխանատվություն համարեց Գորիսի՝ ԱՊՀ մայրաքաղաք լինելը: «Արել ենք ամեն ինչ, որ մեր սիրելի քաղաքում բոլորիս ժամանակը հետաքրքիր և հաճելի անցնի»,-շեշտեց նա և ներկաներին հրավիրեց մասնակցել բոլոր միջոցառումներին:
Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի կանոնակարգով, Հայաստանը 2016 թվականի դեկտեմբերին ԱՊՀ գործադիր կոմիտեին առաջարկություն էր ներկայացրել Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը 2017 թվականի ապրիլի 7-ին Տաշքենդում մասնակցել և ելույթ է ունեցել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:
Հենց այս օրը արտգործնախարարների խորհուրդը որոշել է հավանություն տալ Հայաստանի Գորիս քաղաքը որպես 2018 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշման նախագծին։
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44