ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 7-ին աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ: Նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այցի առաջին կանգառը Սևանի հոգեբուժական հիվանդանոցն էր, որտեղ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 424 հիվանդ: Այստեղ նախարարը և մարզպետը ծանոթացան բուժհաստատության առօրյային, հիմնախնդիրներին, հիվանդների կենցաղային ու բուժական պայմաններին, զրուցեցին տնօրենի և բուժանձնակազմի հետ:
Այցի երկրորդ կանգառը Սևանի բժշկական կենտրոնի նորակառույց մասնաշենքն էր, որտեղ նախարարն ու մարզպետը ծանոթացան պետական միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Ինչպես ներկայացրեց շինարարության պատասխանատուն, շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա սեպտեմբերին, որից հետո արդի չափորոշիչներին համապատասխանող բուժհաստատությունը քաղաքացիներին կտրամադրի բարձրորակ բուժսպասարկում:
Այստեղ նախարար Արսեն Թորոսյանը և մարզպետ Իշխան Սաղաթելյանը համատեղ քննարկեցին բուժհաստատության տեխնիկական ու մասնագիտական վերազինումների հետ կապված խնդիրներ:
«Մասնագետ կադրերի գործուղումը մարզեր ջանքեր են պահանջելու նաև մարզային իշխանություններից ու տեղական ինքնակառավարման մարմիններից: Մենք համատեղ ուժերով պետք է հասնենք նրան, որ մարզեր գործուղված մասնագետներն ապահովվեն բավարար պայմաններով և իրենց չզգան աքսորյալների կարգավիճակում »,-շեշտեց Արսեն Թորոսյանը:
Նախարարն այց կատարեց նաև Գավառի բժշկական կենտրոն՝ դրական տպավորություն արտահայտելով արդի չափանիշներին համապատասխանող բուժհաստատության գործունեության մասին:
Գեղարքունիքի մարզպետարանում Արսեն Թորոսյանը հանդիպում ունեցավ մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ: Մարզի առողջապահական համակարգի գործունեության, ձեռքբերումների և հիմնախնդիրների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը:
Հիմնախնդիրների մեջ վարչության պետն առանձնացրեց բուժհաստատությունների տեխնիկական ու կադրային հագեցվածությունը և օրենսդրական փոփոխություններին առնչվող հիմնահարցեր: Որոշ հարցեր առաջ քաշեցին նաև բուժհաստատությունների տնօրենները, որոնց համար նախարարը հանդես եկավ պարզաբանումներով:
«Մարզային առողջապահությունը և հատկապես առաջնային օղակը լինելու է իմ ուշադրության կենտրոնում: Մենք ծրագրում ենք բուժական բժշկությունից անցնելու կանխարգելիչ բժշկությանը: Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգում թեև շատ կուտակված խնդիրներ կան, սակայն դրականն այն է, որ մարզային իշխանությունները հստակ պատկերացում ունեն դրանց մասին և պատրաստակամ են խնդիրներին լուծում տալու համար: Եկող տարի 10 –ը միլիարդ դրամով աճելու է առողջապահության ոլորտին տրվող բյուջեն, որից 6 միլիարդն ուղղվելու է առողջության առաջնային պահպանման օղակին:Աճելու են դրամական միջոցները, դրա հետ մեկտեղ՝ նաև խստացվելու են պահանջները »,- նշեց նախարարը:
Մարզպետ Իշխան Սաղաթելյանը կարևորեց նախարարի այցը: Նրա խոսքով մարզի առողջապահական համակարգում մի շարք խնդիրներ են կուտակվել, որոնք պահանջում են համատեղ և հրատապ լուծում: «Դրանց մի մասը կապված է օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության հետ, մի մասն էլ պահանջում է օպերատիվ լուծում: Իմ գնահատմամբ, մարզի առողջապահական համակարգի վիճակը վատ չէ, մնում է կարգավորել որոշակի խնդիրներ և առաջ շարժվել: Նախարարի այցը գնահատում եմ արդյունավետ, քանի որ այսօր մենք գործնական հարցերի լայն շրջանակ քննարկեցինք, որոնք շատ մոտ ապագայում կդառնան առարկայական ու կյանքի կկոչվեն»,- նշեց Գեղարքունիքի մարզպետը:
Արսեն Թորոսյանն աշխատանքային այցն ավարտեց Մարտունու բժշկական կենտրոնում:
21:02
20:18
19:25
19:09
17:38
17:21
17:03
15:35
15:21
15:03
14:46
14:16
14:03
13:44
13:04
12:33
12:16
11:49
11:24
11:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16