Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կգործեն մինչև Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացումը, հայտնում է gazeta.ru-ն:
Այս մասին Պոմպեոն հայտարարել է Փհենյան կատարած այցից հետո Ճապոնիայի ու Հարավային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Պոմպեոյի խոսքով՝ Հյուսիսային Կորեա կատարած այցի ժամանակը ինքն ամենայն մանրամասնությամբ քննարկել է ապամիջուկայնացման հասկացության նշանակությունը:
Նույն հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները վերահաստատել են իրենց հանձնառությունը թերակղզու ապամիջուկայնացման գործընթացն ավարտին հասցնելուն:
Պաշտոնյայի խոսքով՝ Փհենյանը պատրաստվում է ոչնչացնել հրթիռային շարժիչների փորձարկման օբյեկտը:
Մինչդեռ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ը Պոմպեոյի հետ հանդիպման առնչությամբ հայտնել է, որ ծայրահեղ դժգոհ է դրա արդյունքներից: Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ը կարծում է, որ հուլիսի 6-7-ն անցկացված բանակցություններում ամերիկյան կողմը «ապամիջուկայնացման բացառապես միակողմանի և կողոպտիչ պահանջներ» է ներկայացրել, ինչը հակասում է Սինգապուրի գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնություններին:
«Ամերիկյան կողմը միայն միակողմանի և կողոպտիչ պահանջներ է ներկայացրել ապամիջուկայնացման համար՝ խոսելով ամբողջական, վերահսկվող և անդառնալի ապամիջուկայնացման մասին»,- ասվում է հյուսիսկորեական արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության մեջ:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55