Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում կայացած Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2016 թվականի մրցաշարի վոլեյբոլ մարզաձևի եզրափակիչ խաղին:
«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական այս փառատոնի համաքաղաքային փուլում նախ ուժերն են չափել վոլեյբոլ մարզաձևի Երևանի վարչական շրջանների թիմերը: 3-րդ և 4-րդ տեղերի համար պայքարում մրցել եմ Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների թիմերը: Ավելի ուժեղ են գտնվել շենգավիթցի պատանի վոլեյբոլիստները: Եզրափակչում հանդիպել են Ավան և Աջափնյակ վարչական շրջանների թիմերը: Համառ և անզիջում պայքարում հաղթող է ճանաչվել Ավանի վոլեյբոլի թիմը, որին մեդալներ ու պատվոգիր է հանձնել քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: 2-րդ և 3-րդ տեղերն զբաղեցրած Աջափնյակի և Շենգավիթի թիմերին համապատասխանաբար պարգևատրել են Երևանի քաղաքապետի խորհրդական, Երևան քաղաքի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանը և քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը: Մրցանակներ էին սահմանվել նաև թիմերի լավագույն խաղացողների համար: Բոլոր մարզաձևերի հաղթողներին ավելի ուշ կհանձնվեն նաև գավաթներ, իսկ փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33