ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2018թ. հուլիսի 7-ին Գառնիում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցվում է։
2018 թվականի լույս հուլիսի 7-ի գիշերն ոստկանությունում ահազանգ է ստացվել, որ բռնություն գործադրելու սպառնալիքով Գառնիի սարերից գառներ են գողացել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։
Անասնագոմի աշխատակցուհին հաղորդում է ներկայացրել առ այն, որ աշխատում է Մանվել Գրիգորյանին պատկանող անասնագոմում որպես կթվորուհի և անասուններին արածեցնելու նպատակով գտնվել է Կոտայքի մարզի Գառնի համայնքի սարերում։ Հուլիսի 7-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, տնակի մոտ նկատել է «Նիվա» և «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներ և դուրս եկել տնակից՝ տեսնելով երեք անծանոթ տղամարդու, որոնցից մեկը եղել է դիմակավորված, իսկ «Նիվա» մակնիշի մեքենայի վարորդի ձեռքին եղել է կացին։ Վերջինս սպառնացել է կացնահարել՝ ձայն հանելու դեպքում և սկսել են հափշտակել գառները, իսկ դիմել փախուստի՝ «Նիվա» ավտոմեքենայով վրաերթի ենթարկելով գառներ և ոչխարներ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով: Էջմիածին քաղաքի բնակչուհի Ն.Ամիրյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել, ով հաստատել է, որ գառներն ու ոչխարները պատկանում են իր ընտանիքին։ Պատճառված վնասի չափը հստակեցվում է։
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ- հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ։ Կասկածյալներից մեկը՝ 52-ամյա տղամարդը, ձերբակալվել է, ևս երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ։Կատարվել են խուզարկություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01