Դամասկոսի ազգային թանգարան լաբորատորիայի մասնագետները սկսել են վերականգնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից փրկված հնագույն Պալմիրայի քանդակները։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նրանց օգնում են ռուս մասնագետները, այլ ոչ թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի խոստացած փորձագետները։
Արևմտյան երկրներն ու միջազգային կազմակերպությունները, այդ թվում նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն, իրենց պատրաստակամությունն էին հայտնել օգնել վերականգնելու Պալմիրան, բայց մինչ այս պահը որևէ մեկը դրան չի մասնակցում։ Աշխատանքներն ընթանում են սիրիական մասնագետների ուժերով։ Դամասկոսի ազգային թանգարանի տնօրենը լրագրողներին ասել է, որ Պալմիրայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ չկան։
Փրկված քանդակների վերականգնման համար գումար է տրամադրվել սիրիական կառավարության կողմից։ Վերականգնումից հետո արվեստի գործերը կներկայացվեն հանրությանը։ Թանգարանի տնօրենն ասել է, որ աշխատանքը բարդ է, ահաբեկիչները քանդակները մասերի են բաժանել։
Դամասկոսի ազգային թանգարանը, որը չի գործել պատերազմի ժամանակ, նախատեսվում է բացել երկու ամսից։
Պալմիրան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։ ԻՊ ահաբեկիչների կողմից քաղաքն ականապատվել էր, բազմաթիվ հուշարձաններ ավերվել էին։ Հնագույն քաղաքակրթության ամենահարուստ կենտրոններից մեկը ահաբեկիչների հսկողության տակ է եղել 2015 թվականի մայիսից մինչև 2016 թ. մարտը։
Թանգարանի տնօրեն Մուհամեդ Խալիդ Ասաադը նշել է, որ դժվար է ասել, թե որքան գումար է անհրաժեշտ Պալմիրայի վերականգնման համար։ Թանգարանի տնօրենի խոսքով, իրենք կազմել են հուշարձանների վերականգնման նախագիծը։
11:55
11:41
11:38
10:45
10:22
10:02
19:45
18:27
18:08
16:26
16:09
10:47
10:39
10:18
10:02
16:44
16:35
16:12
15:32
15:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03