Ղրղզստանի օդային պաշտպանության ուժերի ուղղաթիռը վթարի է ենթարկվել լեռներում փրկրարարական գործողություն իրականացնելիս, տուժել է 4 մարդ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է երկրի ԱԻՆ ներկայացուցիր Մուհամմեդ Սվարովը:
«Մի-8ՄՏՎ-ն որոնողական գործողություն էր կատարում Հարավային Էնիլչեկ հարթակում (Խան Տենգրի լեռնագագաթ – խմբ.): Կան տուժածներ»,- հայտնել է նա:
Ղրղզստանի Գլխավոր շտաբի տեղեկություններով՝ վայրէջք կատարելիս կողմնային ուժեղ քամու պատճառով պոկվել է ձախ կողմը: «Նախնական տեղեկություններով՝ տուժել է 4 մարդ: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում տուժածներին տահանելու համար»,- նշել են գերատեսչությունից:
Բարձրլեռնային հարթակից լեռնագնացների տարհանումը ղրղզ օդաչուներից պրոֆեսիոնալ պատրաստվածության բարձրագույն մակարդակ եւ հմտություն է պահանջում: Երկու տարի առաջ ավելի քան 5 հազար մետր բարձրությամբ Խան Տենգրի լեռնազանգվածի Հյուսիսային Էնիլչեկ սառցադաշտի վրա լեռնագնացին փկելու գործողության ժամանակ վայրէջք կատարելիս վթարի էր ենթարկվել Ղրղզստանի ՊՆ Մի-8ՄՏՎ ուղղաթիռը, անձնակազմի տուժած անդամների տարհանման համար մի քանի օր է պահանջվել:
Հուլիսի սկզբին Տուրօպերատորների ղրղզական ասոցիացիայի ներկայացուցիչ Ելենա Կալաշնիկովան հայտնել էր, որ մոտ 5 հազար բարձրլեռնային տուրեր, որ Ղրղզստանի տուրօպերատորները ամրագրել են 2018 թվականի համար, կարող են չեղարկվել, քանի որ պետությունը փրկարար ուղղաթիռներ չունի: Նրա խոսքով՝ տուրօպերատորներն օգտագործել են երկրի Գլխավոր շտաբին պատկանող ուղղաթիռները: Սակայն ապրիլին տուրօպերատորներին հայտնել էին, որ սարքին ուղղաթիռների բացակայության պատճառով երկրի օդուժը չի կարող լեռնագնացներին տարհանել: Տուրօպերատորներն այդ ժամանակ հայտարարել էին, որ իրենց չի հաջողվել հարեւան երկրների իշխանությունների հետ համաձայնության հասնել փրկարար ուղղաթիռներ վարձելու հարցում: Պատճառներից մեկն այն է, որ լեռնագագաթների մի մասը երկրի սահմանամերձ գոտում են, եւ այդ շրջաններում արտասահմանյան ռազմական տեխնիկայի թռիչքը պահանջում է սահմանապահ եւ այլ գերատեսչությունների հետ երկարատեւ հատուկ համաձանություններ:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55