ARM | RUS |

Չի կարելի թույլ տալ, որ թավշյա հեղափոխության հետևորդները բացեն այդ տուփը. Տեր Թովմայի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

09.07.18 | 13:55

Մայիսի 8-ին արձանագրված Թավշյա հեղափոխությունից հետո սկիզբ առավ ևս մեկ շարժում, այս անգամ՝ ուղղված Հայ առաքելոական եկեղեցու առաջնորդին: «Նոր Հայաստան, նոր հայրապետ» կարգախոսը որդեգրած երիտասաչրդներն ու մի խումբ հոգևորականներ մինչ այսօր շարունակում են պահանջել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը: Ցուցարարներն արդեն մի քանի օր է գտնվում են Մայր աթոռի տարածքում՝ ընդգծելով, որ այնտեղից կհեռանան միայն վեհափառի հրաժարականից հետո:

Անհանգստանալով եկեղեցու շուրջ տիրող իրավիճակով՝ ֆեյսբուկյան իր էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակով է հանդես եկել հոգևորական, երգահան Տեր Թովմա քահանա Անդրեասյանը:

«Մեծարգո պարոն վարչապետ, ես էլ, ինչպես շատերը մեր ժողովրդի մեջ, հետևում եմ Ձեր հաջողություններին և ուրախանում, որ այստեղ կամ այնտեղ արդարության ծիլեր են ի հայտ գալիս և ժողովրդի համար դառնում հույսի և հավատի առհավատչյա: Աստված Ձեզ զորավիգ լինի բոլոր արդար և ազգանպաստ ձեռնարկումներում, պահապան լինի չար աչքի ու ձեռքի դեմ: Սակայն վերջին իրադարձությունները, կապված Ամենայն Հայոց Հայրապետի հետ, տարակուսանքի մեջ գցեցին ինձ և ինձ նման շատ Հայ եկեղեցու զավակների: Դարերի ընթացքում նույնիսկ շատ մահմեդական տիրակալների, խաների, բեկերի և էմիրների համար է կարևոր եղել Հայ եկեղեցու խաղաղությունը, և նրանք պարբերաբար խառնվել են Եկեղեցու կյանքին այն ժամանակ, երբ այնտեղ երկպառակություններ են հայտնվել: Նրանք կարգավորել և հաշտեցրել են երկու կողմերը, հանդուրժողականություն են սերմանել միմյանց հանդեպ, չնայած եկեղեցին իրենց պետությունից անջատ է եղել, ինչպես հիմա: Նրանք շատ լավ գիտակցել են` ինչքան կարևոր է Հայ եկեղեցու դիրքը, ազդեցությունը, հեղինակությունը շրջապատի մեջ, պետության ներքին կյանքի հավասարակշռության և նույնիսկ արտաքին հարաբերությունների մեջ: Եվ սա մտածել են մահմեդական ղեկավարները, ոչ քրիստոնյաները: Մի՞թե ասելով, որ պետությունը եկեղեցուց անջատ է, Դուք կարող եք հանգիստ նստել և նայել՝ ինչպես է հրապարակավ հեղինակազրկվում եկեղեցին (ես ասում եմ՝ եկեղեցին, որովհետև հեղինակազրկելով կաթողիկոսին, ապստամբները հեղինակազրկում են նաև ամբողջ Հայ առաքելական եկեղեցին)։

Ես Նորքի ծերանոց եմ այցելում ամիսը երկու անգամ՝ շփվելու ծերերի հետ, հաղորդություն տալու ոմանց։ Վերջին անգամ ծերանոցի սաները սկսեցին քննադատել Հայ առաքելական եկեղեցին՝ մեղադրելով նրան ինչի մեջ ասես։ Միայն երևի գրենլանդական կետերի անհետացման խնդրի մեջ չմեղադրեցին մեզ։ Անընդհատ ասում էին՝ ձեր եկեղեցին։ Մինչ այդ այն ընդհանուր էր, բոլորինն էր, հիմա դարձել էր միայն մերը։ Եվ սա «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման շնորհն է։

Մեր շենքում և հարակից շենքերում բոլորը մեզ գիտեն։ Երբեք չի եղել, որ իմ ընտանիքը չհարգեն, ինչ-որ բանում մեզ մեղադրեն։ Վերջերս շենքի մոտ կնոջս շրջապատած հարևաններից ոմանք նույն անբարյացակամ տոնով սկսեցին մեղադրել, արտասանել՝ ձեր եկեղեցին, խմեցիք ժողովրդի արյունը, կերաք ժողովրդի փողերը։

Եկեղեցում հաճախակի են դարձել դեպքերը, երբ մարդիկ ագրեսիվ կեցվածք են ցուցաբերում քո հանդեպ, երբ փորձում ես իրենց խորհուրդ տալ: Տարրական հանդիմանանքի դեպքում, ասենք` եկեղեցում ծամոն չեն ծամում, հարգելի կանայք, մի խոսեք, խանգարում եք և այլն, մարդիկ չարացած վրա են տալիս, հասկացնելով` սուս մնա, դու խոսելու տեղ չունես, տերտեր: Չէ՞ որ ըմբոստ ցուցարարները կարծես թե պահանջում են կաթողիկոսի հրաժարականը։ Որտեղի՞ց այդ չարությունը եկեղեցու հանդեպ ընդհանրապես։ Իսկ ես կասեմ՝ դարերի մեջ այն մի քանի անգամը, երբ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ըմբոստություն է եղել, դարձել են պատճառ եկեղեցու դեմ շարժման, աղանդավորության ակտիվացման, համատարած ամբարտավանության և հոխորտանքի, որոնց արդյունքում էլ հայ աշխարհի վրա թափվել է Աստծո պատուհասը և բարկությունը։

Նորից եմ հարցնում՝ Դուք կարող եք հանգիստ նայել՝ ինչպես են Մայր Աթոռի վեհարանի տարածք մտած ցուցարարները տանտիրոջ իրավունքով տնօրինում այնտեղ և սադրանքնե՞ր անում։ Նույնիսկ ընտանիքում, երբ մեկը մեղքեր է գործում, հարազատները ձեռքերը չեն լվանում և կողմ քաշվում։ Նրանք աշխատում են շտկել վիճակը, հորդորել, հաշտեցնել, փրկության եզրեր գտնել։ Գուցե Դուք անտարբե՞ր ե՞ք, պատասխանատվություն չե՞ք զգում Եկեղեցու ճակատագրի հանդեպ։

Հեղափոխականների մեծ մասը կամ եկեղեցուն դեմ են եղել կամ անտարբեր են եղել։ Եթե այդպես է, եթե Դուք սրտացավություն չունեք Հայ եկեղեցու ճակատագրի հանդեպ, ուրեմն ես դիմում եմ Ձեզ որպես երգահան, բանաստեղծ, շատ հանրաճանաչ երգերի հեղինակ կամ համահեղինակ (դրանց թվում նաև «Հոգու կանչ» երգը, որը կատարում է Գագիկ Բադալյանը, և որը հեղափոխության առաջին իսկ օրերից կար Ձեր ֆեյսբուքյան էջում , Դուք դա լսել եք)։

Ինձ արվեստի աշխարհում գիտեն Վահան Անդրեասյան անունով, և եթե իմ որոշակի վաստակը հայ երգի բնագավառում Ձեզ համար մի քիչ գոնե նշանակություն ունի, ապա ես հիմա աղերսով դիմում եմ Ձեզ՝ քանի դեռ ուշ չէ, միջամտեք, ցուցարարներին հորդորեք ելնել վեհարանի տարածքից, եզրեր գտեք այս «ներեկեղեցական» բախումը լուծելու համար (ես չակերտների մեջ եմ առնում այդ բառը, քանի որ չեմ հավատում, որ բախումը միայն ներեկեղեցական է )։

Եկեղեցու ոլորտում միշտ եղել է որոշակի երկյուղ և ակնածանք տաճարի հանդեպ։ Այդ ակնածանքը տարածվում էր նաև ծառայողների վրա։ Աստված դարերով սովորեցրել է մարդուն երկյուղ ունենալ սրբությունների հանդեպ։ Ծննդոց գրքում կա Ուխտի տապանակի պատմությունը, որտեղ պահվում էին Մովսեսի տաս պատվիրաններն Աստծո կողմից տրված, գավազանը և ուրիշ սրբություններ։ Աստված խստորեն արգելել էր բաց անել այդ արկղը։ Հրեաները, որոնք սովորել էին այդ Տապանակին, որն ամեն օր տարիների ընթացքում ուղեկցում էր իրենց ամենուրեք, մի օր չեն դիմանում հետաքրքրասիրության գայթակղությանը և բացում են այն։ Սուրբ Գիրքն ասում է, որ տեղում 70 մարդ մահացավ այդ արարքից։ Մարդիկ խախտեցին Աստծո պատգամը և պատժվեցին։ Այդպիսի օրինակներ կան նաև քրիստոնեական եկեղեցում։ Կան արգելքներ, որոնք չի կարելի խախտել։ Չի կարելի, օրինակ, գահընկեց անել օծված կաթողիկոսին։ Դա նշանակում է չեղյալ հայտարարել Աստծո օծումը, անվավեր համարել այն, ավելի տեղ տալ մարդկային արդարությանը։ Պետք է ակնածանք ունենալ և երկյուղ Աստծո տաճարի հանդեպ։ Մայր Աթոռը սովորական տաճար չէ։ Այնտեղ իջել է Միածինը, այնտեղ է Գառան գահը, որի մասին կա Հովհաննու հայտնությունում։։ Եվ ահա այնտեղ՝ վեհարանի տարածքում, ցուցարարները վրաններ են խփել, իրարանցումներ են սարքում, կոպիտ արտահայտություններ են նետում, ծաղրում հոգևորականներին, սեփական սադրանքները ներկայացնում որպես սադրանքներ հոգևորականների կողմից՝ նպատակ ունենալով գրգռել սմարտֆոններով դիտող ժողովրդին։ Եվ այս ամենը ժողովրդի մեջ սերմանում է սանձարձակություն, թույլատրելիի սահմանն անցնելու գիտակցություն, չարություն, ամբարտավանություն։ Մայր Աթոռը դառնում է քաղաքական ելույթների բեմահարթակ, հասարակ հրապարակ, սովորական մի տարածք, որտեղ ամեն ինչ կարելի է անել։ Այսպիսի իրավիճակում մարդն աստիճանաբար օտարանում է Աստծուց, դառնում իր սեփական արդարության զինվոր և հետևորդ, այսինքն՝ հեղափոխական։ Բայց եկեղեցին հեղափոխության հարթակ չէ, ոգևորվելով հեղափոխության հաջողություններից՝ չի կարելի այդ պայքարը տեղափոխել եկեղեցի։ Դա նշանակում է հայտարարել, որ չկա կենդանի Աստված, կանք միայն մենք, մեր արդարությունները, ճշմարտությունները, ցանկությունները, պահանջները։ Մենք կորցնում ենք զգոնությունը, Աստծո ներկայության գիտակցությունը, իրական վիճակի պատկերացումը, որի արդյունքում լինում է այն, ինչ եղավ Ուխտի տապանակը բացողների հետ, ինչ եղավ հայտնի քաջ և հայրենասեր մեր սպարապետի հետ, որը համարում էր, որ ինչ ինքը որոշում է, դա ճիշտ է և ազգի համար նպատակահարմար։ Այդ մտքով էլ նա մտավ Մայր Աթոռ և սկսեց տնօրինել կաթողիկոսական ընտրությունների ժամանակ այնպես, ինչպես տնօրինում էր հայ աշխարհի բոլոր անկյուններում։ Բայց Աստծո տանը չի կարելի տնօրինել աշխարհիկ մարդուն, դրա իրավունք ունեն միայն հոգևորականները, այն էլ ոչ ամեն ինչում։ Աստծո հետ չի կարելի խաղալ, Աստծուն չի կարելի փորձել։ Հավելեմ, որ ցուցարարների մեջ կան նաև աղանդավորներ՝ հատուկ ծրագրով՝ քանդելու մեր եկեղեցին (համենայնդեպս մեր տեղեկությունների համաձայն ):

Եթե Ձեզ, մեծարգո պարոն վարչապետ այս ամենը հոգևորականի բարբաջանք է թվում, այդ դեպքում աղերսս ուղղեմ Ձեզ՝ որպես աշխարհիկ մարդ Վահան Անդրեասյանը մշակույթ սիրող (նկատել եմ) և մշակույթի լեզուն գուցեև ավելի ընդունող Նիկոլ Փաշինյանին, որին հանձնել են Պանդորայի տուփը։ Չի կարելի թույլ տալ, որ թավշյա հեղափոխության հետևորդները բացեն այդ տուփը։ Այնտեղից չգիտես՝ ինչեր դուրս կգան և կկործանեն մեզ (և Ձեզ այդ թվում)։

Հարգանքներով՝ Թովմա քահանա Անդրեասյանի»,-իր նամակում գրել է հոգևորականը:


Հայ Ազգային Կոնգրեսը ընտրություններին կմասնակցի առանձին` պատրաստ լինելով համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստանի», այնպես էլ այլ ընդդիմադիր ուժերի հետ

Հայ Ազգային Կոնգրեսը ընտրություններին կմասնակցի առանձին` պատրաստ լինելով համագործակցել ինչպես...

19:35

Այսօր  կրակոց է հնչել  Էկոնոմիկայի նախարարությունում

Այսօր կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում

19:31

Ղազախստանը հայտարարել է, որ չի բանակցություններ վարում հայկական երկաթուղիների ռուսական կոնցեսիայի ձեռքբերման շուրջ

Ղազախստանը հայտարարել է, որ չի բանակցություններ վարում հայկական երկաթուղիների ռուսական կոնցեսիայի...

17:40

Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով 3 անձ ձերբակալվել է

Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով 3 անձ ձերբակալվել...

17:29

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը քաղաքական մեծ նշանակություն ունի Հայաստանի միջազգային հեղինակության համար. Նիկոլ Փաշինյան

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը քաղաքական մեծ նշանակություն ունի Հայաստանի միջազգային...

17:13

Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել 2026 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում

Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել 2026 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության հերթական...

16:55

Անցած 3 օրում գրանցվել է 37 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 65-ը՝ ստացել վնասվածքներ

Անցած 3 օրում գրանցվել է 37 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 65-ը՝ ստացել...

16:09

Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը. Իվետա Տոնոյան

Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին»...

15:56

Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան

Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ...

15:25

Մինչև 2018–ի մայիս ես Փաշինյանին համարել եմ իմ հարազատ եղբայր, հիմա մեր ընկերությունը չի կարող շարունակվել.Հայ Սարգսյան

Մինչև 2018–ի մայիս ես Փաշինյանին համարել եմ իմ հարազատ եղբայր, հիմա մեր ընկերությունը չի կարող...

15:19

Մասիսի 3-րդ դպրոցի հետնամասում 3 անչափահասներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 13-ամյա տղային՝ պատճառելով մարմնական վնասվածքներ

Մասիսի 3-րդ դպրոցի հետնամասում 3 անչափահասներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 13-ամյա...

15:03

Դպրոցականները՝ Քննչական կոմիտեում. կարևորելով քննիչ-աշակերտ շփումը

Դպրոցականները՝ Քննչական կոմիտեում. կարևորելով քննիչ-աշակերտ...

14:54

ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ասում է՝ զինվորները շաբաթը մեկ են լողանում. ՊՆ փոխնախարարը հակադարձում է՝ չլողացած զինվոր չունենք

ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ասում է՝ զինվորները շաբաթը մեկ են լողանում. ՊՆ փոխնախարարը հակադարձում է՝...

14:35

ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և նրբանկատ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում․ Լուկաշենկո

ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և նրբանկատ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում․...

13:49

Խախտում կատարած բոլոր կառուցապատողները պետք է տուգանվեն. Տիգրան Ավինյան

Խախտում կատարած բոլոր կառուցապատողները պետք է տուգանվեն. Տիգրան...

13:23

Գազամատակարարման դադարեցում՝ Վանաձորում ու Ծաղկահովիտում

Գազամատակարարման դադարեցում՝ Վանաձորում ու...

13:09

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 74, զոհվել՝ 8 մարդ. ՓԾ-ն ամփոփում է շաբաթը

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 74, զոհվել՝ 8 մարդ. ՓԾ-ն ամփոփում է...

12:45

Անընդունելի է, երբ վարորդները ստանում են աշխատավարձը, սակայն հավաքագրումներին չեն մասնակցում. Ավինյան

Անընդունելի է, երբ վարորդները ստանում են աշխատավարձը, սակայն հավաքագրումներին չեն մասնակցում....

12:19

Խոստովանում ենք, որ ընդդիմադիր ազգային ուժերը, այդ թվում՝ մենք, չկարողացանք անհրաժեշտ պահին ձևավորել լայն համազգային շարժում. ՀՀԿ

Խոստովանում ենք, որ ընդդիմադիր ազգային ուժերը, այդ թվում՝ մենք, չկարողացանք անհրաժեշտ պահին...

12:02

Գյուղացին հաճախ անուշադրության է մատնված. Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիք (Տեսանյութ)

Գյուղացին հաճախ անուշադրության է մատնված. Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիք...

11:48

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44