Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր Facebook-ի էջում հրապարակել է YouTube-ում տեղադրված տեսանյութ, որի հեղինակը պնդում է, որ լինելով հայ՝ ժամանել է Ադրբեջան և այցելել Գյանջայում (Գանձակ, նախկինում՝ Կիրովաբադ) իր ծնողների տուն:
«Բելառուսական անձնագրով հայ, որը կարողացել է ժամանել Ադրբեջան և հասնել Գյանջայում իր ծնողների տուն: Ադրբեջանն, ինչպես հայտնի է, թույլ չի տալիս երկիր մուտք գործել ազգությամբ հայերին՝ ռասիստական նկատառումներով: Ինչ վերաբերում է նրա ծնողներին և Գյանջային, հայերն այնտեղից փախել են Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, և նրանց տները գրավել են ադրբեջանցիները: Չարամիտ Նավթաստանի աչալուրջ անվտանգության աշխատակիցները չեն արձանագրել նրա ազգությամբ հայ լինելը, և նա կարողացել է հիանալի ռեպորտաժ նկարահանել երկրի մասին և վերադառնալ տուն»,- գրել է Լապշինը:
Բլոգերի խոսքով՝ նրա կարճ ֆիլմը ցույց է տալիս հասարակ ադրբեջանցիների «աղքատությունն ու չարությունը, սարսափելի հայաֆոբիան և ամենուրեք առկա լրտեսամոլությունը»:
Հաղորդվում է, որ Ադրբեջանից հետո տղամարդը մեկնել է Հայաստան, այնտեղից՝ Արցախ:
«Մեր մեջ ասած՝ նա բավականին մեծ ռիսկի է դիմել: Քայլել Գյանջայով և տեղացիներին հարցնել հայերի թողած տների մասին՝ դա խելամիտ չէ: Նրան բառի ուղիղ իմաստով կարող էին սպանել դեռ ձերբակալելու համար Պետանվտանգության աշխատակիցներին կանչելուց առաջ: Դե մեր պատվավոր ցանկում, այսինքն՝ Ադրբեջանի «սև ցուցակում» համալրման ենք սպասում»,- գրել է Լապշինը:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55