ԱԱԾ-ի առջև խնդիր չի դրվում, որ գնան ու խոշոր բացահայտումներ անեն, խնդիր է դրվում, որ պետք է լինի օրինականություն, Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն` անդրադառնոլվ վերջին շրջանում աղմկահարույց բացահայտումներին:
«Մարդկանց թվում է, թե կառավարությունում մենք ասում ենք` «ահա, այսօր մենք բերման ենք ենթարկում Ալեքսանդր Սարգսյանին և գնում են բերման ենթարկելու»: Այդպես չէ: Եղել է քաղաքացի, ով եկել դիմում է գրել ինձ, որ «ես այսպիսի պրոբլեմի առաջ եմ կանգնել, իմ ձեռքից այդ նկարները խլել են», ես մակագրել եմ ԱԱԾ: ԱԱԾ-ն հրավիրել է քաղաքացուն, նա հաղորդում է տվել հանցագործության մասին և գործին ընթացք է տրվել», - ասաց Նիկոլ Փաշինյանը` շարունակելով.
«Հետո ասում են` «վա՜յ, բռնեցին` ազատ արձակեցին»: Դա պետք էլ ավելի վստահություն ներշնչի, որ եթե կոնկրետ գործով կան կոնկրետ ապացույցներ, դա իրացվում է, եթե չկան ապացույցներ, չի իրացվում: Այսինքն՝ մարդկանց ձերբակալելն ինքնանպատա՞կ է: Կոնկերետ երկու դեպքով, երկու շատ հիմնավոր պարագայով բերման են ենթարկվել և երբ ստուգվել են փաստերը, այդ պահին ձերբակալելու որոշում կայացնելու կամ որևէ այլ կարգավիճակ տալու օրինական հիմք չի եղել: Որևէ մեկը թող չմտածի, որ ես զանգում ասում եմ` էսինչին ձերբակալել, էսինչին բաց թողնել կամ հետապնդել: Բոլոր գործողությունները պետք է լինեն հարյուր տոկոսանոց օրինական»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց` իրենք չենք ասում` ում բերման ենթարկել ու ում ազատ արձակել.
«Օրենքն է ասում` ում բերման ենթարկել ու ում ազատ արձակել»:
Անդրադառնալով հարցին` հնարավո՞ր է ստուգումները հասնեն նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բնակարան, Փաշինյանն արձագանքեց.
«Եթե ցանկացած հետքաննություն կհասնի Սերժ Սարգսյանին, կհասնի, եթե պետք լինի, տուն կհասնի, ամեն տեղ էլ կհասնի: Բայց դա ոչ թե ես եմ որոշում, այլ՝ փաստերը, օպերատիվ տվյալներն ու ընթացակարգերը: Ես ձեզ կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի անձեռնմխելի մարդ չկա»:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01