ARM | RUS |

Կոռուպցիոն որևէ դրսևորում չպետք է տեղ ունենա բանակում. Դավիթ Տոնոյանը ներկայացրել է կառավարության ծրագրի պաշտպանության համակարգի զարգացման վերաբերյալ ՊՆ-ի տեսլականը

09.07.18 | 20:58

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի համաձայն զինված ուժերի առանցքային նպատակն է Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովումը և Հայաստանի ու Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականը Կառավարության ծրագրում նշված գերնպատակի և զինված ուժերին ու պաշտպանության նախարարության գործունեության մյուս առաջնահերթությունների կենսագործման վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետության անվտանգային անկայուն միջավայրը, պետության և հասարակության առջև ծառացած մարտահրավերները, դրանցից բխող արտաքին, այդ թվում` անմիջական ռազմական բնույթի սպառնալիքները պահանջում են ունենալ հուսալի պաշտպանության համակարգ: Ի լրումն նախաձեռնողական արտաքին դիվանագիտության՝ այդ համակարգը Հայաստանի և Արցախի երաշխավորված, կայուն և տնտեսական զարգացումը խթանող պաշտպանունակության, Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի և Արցախի համար բարենպաստ բանակցային պայմաններ ապահովելու, իսկ անհրաժեշտության դեպքում` ուժի դիրքերից հանդես գալու հիմնական գրավականն է:

Պաշտպանության համակարգի գերագույն նպատակը մարտունակ, ապաքաղաքականացված, հասարակության համակողմանի ներգրավմամբ և ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվող զինված ուժերի ձևավորումն է: Այսպիսի զինուժ ունենալու համար պահանջվում են զգալի` Հայաստանի Հանրապետության հնարավորությունների համեմատ անհամաչափ մեծ միջոցներ, որոնք պետք է զուգակցվեն թափանցիկության բարձր չափորոշիչների, ուժերի և միջոցների առավելագույնն արդյունավետ օգտագործման, վատնումների բացառման և բանակի նկատմամբ հասարակության լիակատար վստահության հետ:

Կառավարության ծրագրում հստակ ամրագրված է բանակաշինության և զինվորական ծառայության շուրջ հաստատված մթնոլորտի ու մոտեցումների արմատական փոփոխության հրամայականը՝ որպես Զինված ուժերի մարտունակության և արդյունավետության բարձրացման կարևորագույն միջոց։ Այս գերխնդրի իրագործման համար պաշտպանության համակարգում մենք պետք է անցնենք իմացական վերափոխում՝ պարտականության զգացողությունը փոխարինելով առաքելության զգացողությամբ: Սա վերաբերում է պաշտպանության ոլորտի անձնակազմի անխտիր բոլոր կատեգորիաներին՝ գեներալներից ու սպաներից մինչև կրտեր և ավագ ենթասպաներ ու շարքայիններ, հայեցողական պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաներից և քաղաքացիական հատուկ ծառայողներից մինչև բանվոր-ծառայողներ: Պարտականության զգացողությունը մարդու մեջ սերմանում է մշտապես վերադասի հրահանգներին սպասելու, իսկ անգործության պատճառով առաջադրանքը ձախողելու դեպքում՝ նման հրահանգ չստանալու պատճառաբանությամբ արդարանալու մշակույթ: Տրամագծորեն հակառակ մշակույթ է ձևավորում առաքելությունը. այն ենթադրում է տվյալ գործին, ձեռնարկին կամ հղացմանը սեփականության իրավունք, երբ նպատակի իրականացման պատասխանատվությունը հավասարաչափ դրված է պաշտպանության նախարարի և կրտսեր ծառայողի, գեներալի և շարքայինի վրա, և երբեմն սեփական կարգապահ նախաձեռնողականությունդ կարող է ունենալ հիրավի ռազմավարական նշանակության բարենպաստ հետևանքներ:

Հետևելով այս տրամաբանությանը՝ բոլորս պետք է առաջնորդվենք մեր պետության և ժողովրդի առաջ ունեցած պատմական առաքելության գիտակցումով։ Ղեկավար պաշտոն զբաղեցնող ցանկացած անձ, առանց բացառության, պետք է գիտակցի, որ իրեն վստահված այս առաքելությունը լավագույնս իրականացնելու համար պետք է գերազանցություն դրսևորի երկու առանցքային գործառույթում:

Առաջինը դա ենթականերին առաջնորդելն է: Առաջնորդիր սեփական օրինակով, մարդկանց խրախուսիր ըստ արժանիքների, պատժիր արդարացի կերպով, սահմանիր հստակ առաջադրանք, տուր դրա իրականացման խելամիտ ուղղորդում, թույլ տուր կարգապահ նախաձեռնողականություն՝ միաժամանակ վերահսկելով առաջադրանքի կատարումը և չխուսափելով ընդհանուր պատասխանատվությունից, և վերջապես՝ հանդուրժող եղիր ոչ էական վրիպումների համար, և կտեսնես, որ ձևավորել ես բարձր կատարողականությամբ թիմ՝ դրա անդամների բնավորության, խորագիտակության և հանձնառության առողջ հավասարակշռմամբ:

Երկրորդ առանցքային գործառույթը միջոցների մտապատկերումն է, դրանց պլանավորումը, ձեռքբերումը, հատկացումը և օգտագործման վերահսկողությունը: Նախ պետք է գիտակցենք, որ Հայաստանի մարդկային ռեսուրսները սահմանափակ են, հետևաբար հայոց զինուժի զինվորն ու սպան պետք է շեշտը դնեն ոչ թե քանակական առավելության, այլ որակական գերազանցության վրա: Յուրաքանչյուր հրամանատար և պաշտոնյա պետք է առաջնորդվի հասարակության և պետության կողմից հատկացված մարդկային, նյութական, ֆինանսական և այլ ռեսուրսները պետության և հասարակության անվտանգության ապահովմանը առավելագույն արդյունավետությամբ ծառայեցնելու գիտակցումով։ Ռեսուրսների ոչ նպատակային, ոչ արդյունքային, ոչ խնայողաբար և անարդյունավետ ծախսը հատկապես վնասակար ազդեցություն է գործում Հայաստանի նման սահմանափակ ֆինանսական հնարավորություններ և համեմատաբար մեծ զինված ուժեր ունեցող երկրների վրա: Բոլորս պետք է գիտակցենք, որ հասարակության կողմից Զինված ուժերին հատկացված նյութատեխնիկական և ֆինանսական միջոցները քաղաքացիների՝ սեփական սոցիալական, կրթական, առողջապահական և մյուս ոլորտներից խնայված և անվտանգության ապահովման առաջնահերթությունից ելնելով մեզ տրամադրված ռեսուրսներ են։ Այս հարցն էլ ավելի է կարևորվում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ունեցող երկրներում, երբ պետությունը պատասխանատվություն է կրում զինվորի կենցաղային պայմանների, սննդի, հագուստի, հանգստի և ժամանցի պայմանների ու մի շարք այլ խնդիրների համար: Այս տեսանկյունից յուրաքանչյուր հրամանատար պետք է գիտակցի ծնողների կողմից իրեն վստահված զորակոչիկների կյանքի, անվտանգության և բարեկեցության ապահովման բարձր պատասխանատվությունը։ Մյուս կողմից՝ յուրաքանչյուր ժամկետային զինծառայող պետք է գիտակցի, որ լինելով հայրենիքի պաշտպան՝ ինքն այլևս չի գտնվում ծնողների և հարազատների խնամքի տակ, և ֆիզիկական ու հոգեպես պատրաստ լինի պատվով կրելու զինվորական ծառայության դժվարությունները և սահմանափակումները:

Ինչքան էլ հզոր ռազմական տեխնիկա և մեծաթիվ անձնակազմ ունենաս, միևնույն է, դատապարտված ես ձախողման, եթե բանակումդ չի տիրում անհրաժեշտ արդարության, նվիրվածության և համախմբվածության մթնոլորտ: Այս հատկանիշները չեն ձևավորվում ինքնին, այլ կախված են առկա բացասական երևույթները կամ դրանց վերապրուկները արմատախիլ անելուն և դրական դրսևորումները ամրապնդելուն ուղղված ամենօրյա աշխատանքի հաջողությունից: Կոռուպցիոն որևէ դրսևորում տեղ չպետք է ունենա բանակում: Կոռուպցիան ինքնին չարիք է պետության կենսագործունեության ցանկացած ոլորտում, սակայն այն կրկնակի աղետ է ռազմական բնագավառում, աղետ, որը չսանձահարման դեպքում կարտահայտվի մարտի ժամանակ խափանված կրակոցի, հավաքակայանից դուր գալ չկարողացող տեխնիկայի, զինվորի համար անհրաժեշտ կալորիականություն չպարունակող սննդի տեսքով: Այնպես որ՝ բանակի շարքերում բարեվարքության ամրապնդման, անհրաժեշտ հաշվետվողականության զարգացման աշխատանքները պետք է լինեն ղեկավար կազմի ուշադրության կիզակետում:

Պաշտպանության բնագավառում և զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, դրանք կառավարելու և բարեվարքության նորմերն ամրապնդելու համար պետք է մշակվեն նաև նյութատեխնիկական ռեսուրսների կառավարման, այսինքն՝ պլանավորման, գնումների, սպառման, վերահսկման և հաշվետվողականության թափանցիկ ընթացակարգեր: Այս ընթացակարգերը կոչված են երաշխավորելու պաշտպանության ռազմավարության առաջնահերթությունների հիման վրա ռեսուրսների բաշխումը և կարողությունների ձևավորումը, կառավարման և բյուջետային որոշումների ներդաշնակեցումը, բյուջետային ծրագրերի` նյութատեխնիկական առումով կայունությունը և մրցակցող պահանջների միջև ռացիոնալ որոշումների կայացումը: Եվ քանի որ առկա անվտանգային միջավայրում զինված ուժերի պահանջները հիմնականում գերազանցելու են պետության տնտեսական հնարավորությունները, պետք է ռեսուրսների կառավարման ոլորտում իսպառ վերացնենք տեղայնական շահերի ազդեցությունը, երբ զինված ուժերի այս կամ այն բաղադրիչն իր կարիքները ներկայացնելիս դրանք չի դիտարկում մարտական կարողությունների ընդհանուր տարրապատկերում, միաժամանակ խուսափելով ռազմական գիտության տեսանկյունից չհիմնավորված այնպիսի ձեռքբերումներից` լինեն դրանք համակարգերի, համալիրների, ապրանքների կամ ծառայությունների տեսքով, որոնք պարունակում են վաղաժամ բարոյապես հնանալու կամ ձեռքբերման համար ոչ մատչելի դառնալու ռիսկեր:

Զինված ուժերի կարևորագույն խնդիրներից է նաև պաշտպանության համակարգի և զինված ուժերի՝ ապաքաղաքական լինելու և քաղաքական չեզոքության պահպանման սահմանադրական պահանջի իրագործումը։ Այս առումով արդեն հիշատակված իմացական վերափոխման արգասիքներից պետք է լինի նաև այն, որ բանակը գործնականում զերծ մնա քաղաքական և ընտրական գործընթացների վրա որևէ հնարավոր ապօրինի ազդեցությունից կամ հակառակը` ինքը ուղղորդված կերպով չազդի ընտրությունների արդյունքների վրա: Լինելով համազգեստ կրող քաղաքացիներ՝ զինծառայողները երկրի իշխանության ձևավորման գործընթացին մասնակցելու իրենց իրավունքը պետք է իրացնեն բացառապես ընտրությունների ժամանակ ազատ կամարտահայտության միջոցով և զինվորականներին հարիր կարգապահ կերպով` առանց որևէ ապօրինի ներգործության։ Այս նպատակով առաջիկայում կմշակվեն առաջարկություններ ՀՀ Ընտրական օրենսգրքում ՀՀ զինված ուժերում նախընտրական քարոզչության իրականացման մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ:

Միաժամանակ, չպետք է մոռանալ, որ բանակը հասարակության անբաժանելի մասն է և պետք է առավելագույն թույլատրելի սահմաններում թափանցիկ լինի քաղաքացիական հանրության համար: Հասարակության լայն շերտերի, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների կողմից զինված ուժերում առկա խնդիրների վերհանումը կապահովի անկողմնակալ կարծիքի հաշվառմամբ ընդլայնված մտքերի փոխանակում՝ նպաստելով առավել արդար և արդյունավետ լուծումների որոնմանը և կենսագործմանը:

Կառավարության ծրագիրը նախատեսում է նաև ճշգրտումների կատարում Զինված ուժերի զարգացման պլանում և Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրում: Որպես պաշտպանության ոլորտի ռազմավարական նշանակության երկու հիմնական ուղեցույցներ, այս փաստաթղթերը կարիք ունեն ինչպես իրենցում պարփակված հայեցակարգային դրույթների՝ նոր քաղաքական առաջնահերթություններին և պաշտպանության կազմակերպման մոտեցումներին համապատասխանեցման, այնպես էլ կատարված աշխատանքների միջանկյալ վերստուգման և խնդիրների թարմացման: Նորացված փաստաթղթերի վերջնանպատակը կլինի զինված ուժերի մարտական կարողությունների և անձնակազմի մարտական վարպետության բարձրացումը, որին հասնելու համար կպլանավորվեն որոշ ոլորտներում ռեսուրսների ավելացման, այլ ոլորտներում դրանց ծախսի արդյունավետության բարձրացման, մեկ այլ տեղ՝ խնայողության ռեժիմի անցման միջոցառումներ՝ հասնելով պաշտպանության համակարգում ընդհանուր արդյունքայնության բարձրացման:

Որպես պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթություններ, անդրադառնամ հետևյալ խնդիրներին.

Առաջնահերթություն 1.

Զինված ուժերի համալրումը անհրաժեշտ քանակի և ժամանակակից սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութատեխնիկական միջոցներով, ռազմական կառավարման արդիական սկզբունքների և համակարգերի ներդրումը և անձնակազմի մարտական վարպետության բարձրացման նոր չափանիշների սահմանումը: Այստեղ մեր վերջնանպատակն է բանակի մարտունակության մակարդակի համապատասխանեցումը ռազմական սպառնալիքների մակարդակին և հավանական պատերազմի բնույթին՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու և կանխելու, իսկ պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողությունները հնարավորինս վաղ փուլում և ՀՀ համար շահավետ պայմաններով դադարեցնելու համար անհրաժեշտ կարողությունների ձևավորմամբ:

Մեր թիվ մեկ խնդիրն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար բարենպաստ ռազմական պայմանների ստեղծումը: Մենք թույլ չենք տալու, որ հակամարտության կարգավորման գործընթացում, ինչքան էլ այն երկարաձգվի, հակառակորդը մեզ հետ խոսի ուժի դիրքերից և հետամտի առավելապաշտական նպատակներ: Սահմանին որևիցե այսպես ասած ապակառուցողական դրսևորում` լինի դա դիվերսիոն ներթափանցումների, դիպուկահար կրակի, դիրքային փոփոխությունների և լայնածավալ հարձակման համար ուժերի կուտակումների տեսքով, արժանանալու է կտրուկ և սթափեցնող պատասխանի: Դա անելու համար մենք շարունակելու ենք հետևողականորեն զարգացնել զինված ուժերի մարտական կարողությունները, հակառակորդի նկատմամբ ճիշտ պահին, ճիշտ տեղում և ճիշտ ձևաչափով անհրաժեշտ ազդեցության ներուժը պահպանելու և էլ ավելի զարգացնելու համար: Խնդիրներն արդեն առաջադրված են, կարողությունները՝ ձևավորված, և մենք աշխատում ենք դրանք էլ ավելի հզորացնելու ուղղությամբ:

Զինված ուժերի երկարաժամկետ արդիականացման գործընթացը ներառելու է ռազմական հզորության բոլոր ոլորտները՝ առաջնագծում մարտական հերթապահությունից, հեռահար միջոցներով զսպումից, մարտական պատրաստությունից սկսած և վերջացրած ռազմական կառավարման համակարգով, մարտ վարելու նոր եղանակներով և կրթությամբ: Անշուշտ, առանցքային նշանակություն ունի զինված ուժերի զինանոցի համալրումը արդիական սպառազինությամբ, և այս գործում մեր աշխատանքներն իրականացնելու ենք ինչպես դաշնակից ու գործընկեր պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման, այնպես էլ՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման շրջանակներում: Մեր վարած ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական քաղաքականությունը նախ մտասևեռված է զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հեռավորության, ճշգրտության և արդյունավետության ավելացման վրա, որի համար նախատեսվում է շարունակել բանակի զինանոցի համալրումը գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածի, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության ժամանակակից զինատեսակներով, ինչպես նաև առաջնահերթ բազմաֆունկցիոնալ ավիացիայով:

Գերակա խնդիր է նաև Զինված ուժերի կառավարման համակարգի և կառավարման մշակույթի արդիականացումը: Այդ համակարգը պետք է ունենա ժամանակակից ռազմական գործողություններ վարելու համար բավարար օպերատիվություն, կենսունակություն, շարժունակություն և տեխնոլոգիական հագեցվածություն: Այս խնդրի կատարման համար, բացի տեխնիկական լուծումներից, շարունակվելու է նախաձեռնողականության, արագ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու և դրանցով գործելու խթանմանը միտված «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» կառավարման ու ղեկավարման սկզբունքի ներդրումը: Այս սկզբունքի էությունը հետևյալն է. տուր ենթականերիդ անհրաժեշտ ռեսուրսներ, ուժեր և միջոցներ, խելամիտ ուղղորդում և վստահություն, և կտեսնես, որ տեղում նրանք կգտնեն ավելի լավ լուծումներ և ամենակարևորը՝ կիրականացնեն դրանք ավելի օպերատիվ կերպով, քան եթե դու փորձես որոշել բոլորի փոխարեն, միաժամանակ չտեսնելով յուրաքանչյուր առանձին հրամանատարի պատասխանատվության գոտում ծագած իրավիճակի առանձնահատկությունները:

Ոչ պակաս կարևոր է ռազմական գործողությունների վարման ձևերի ու եղանակների, այսինքն՝ ռազմարվեստի արդիականացումը և ապակենտրոնացված ու տարատեղված գործողություններ վարելու կարողությունների ձևավորումը` զինված ուժերի պատրաստությունը հավանական պատերազմի բնույթին համապատասխանեցնելու, որոշումների կայացման և գործողությունների իրականացման փուլերում հակառակորդի նկատմամբ առաջանցում ապահովելու նպատակով:

Եվ իհարկե, առաջնահերթ նշանակություն ունի ռազմարդյունաբերական համալիրում ներդրումների խթանման և համատեղ ձեռնարկությունների ստեղծման քաղաքականության վարումը՝ հարկային և վարչարարական ընթացակարգերի բարելավման, օտարերկրյա ներդրումների ներգրավման և հանրային, մասնավոր ու միջազգային կոոպերացիայի սկզբունքով համատեղ ձեռնարկությունների ստեղծման միջոցով: Պաշտպանության նախարարությունը խթանելու է համապատասխան արտադրական կարողությունների ստեղծումը, գիտահետազոտական և կիրառական գիտության զարգացումը և գիտատեխնիկական մասնագիտական ներուժի ավելացումը՝ սպառազինության ու ռազմական տեխնիկայի մշակմանը, արտադրությանը, շահագործմանը, նորոգմանն ու արդիականացմանն ուղղված պետական պաշտպանական պատ¬վերի՝ սեղմ ժամկետներում կատարումն ապահովելու նպատակով:

Առաջնահերթություն 2.

Հակառակորդի հետ անմիջական շփման բնագծերի շարունակաբար համալրումը արդիական տեխնիկական միջոցներով և մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացումը: Մենք պետք է առավելագույնի հասցնենք մի կողմից՝ հակառակորդի դիպուկահար կրակի, դիվերսիոն ներթափանցման և հարձակման նախապատրաստման փորձերի բացահայտման, հավաստանշման, թիրախորոշման և կրակային խոցման կարողությունները և մյուս կողմից՝ յուրային անձնակազմի քողարկման, պատսպարման և պաշտպանվածության աստիճանը:

Այս համատեքստում գերակա խնդիր է մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործումը և անձնակազմի անվտանգության աստիճանի բարձրացումը: Պետք է աստիճանաբար քայլեր ձեռնարկենք առաջնագծում մեր կողմից կիրառվող ստատիկ պաշտպանությունը տեսադիտարկման և այլ հետախուզական սարքավորումներով և հեռակառավարվող խոցման միջոցներով հագեցած տարաշարժուն-ճկուն պաշտպանությամբ փոխարինելու ուղղությամբ: Պաշտպանության այս տեսակի միջոցով զգալիորեն կնվազի անձնակազմի՝ հակառակորդի նշանառու կրակի տակ գտնվելը, կբարձրանա անձնակազմի պաշտպանվածության և դիմակայունության աստիճանը և կավելանա հակառակորդի դիվերսիոն խմբերի դարանակալման և ոչնչացման հավանականությունը: Այս նպատակով, ի թիվս այլ ուժերի և միջոցների, ստեղծվում են հակառակորդի օպերատիվ դասավորության ամբողջ խորությամբ և ռազմավարական մակարդակում նրա մտահղացումների վաղ հայտնաբերմանն ուղղված զորային, տեխնիկական ու գործակալական հետախուզական և վերլուծական կարողություններ:

Առաջնահերթություն 3.

Անձնակազմի հետ տարվող աշխատանքների որակի և արդյունավետության Էական բարձրացումը: Այստեղ մեր վերջնանպատակն է Զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակի ու կարգապահության ամրապնդումը, բանակում մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը, ոչ կանոնագրային հարաբերությունները նվազագույնի հասցնելը, զինծառայողների արժանապատվության խոցման դեպքերի, ինքնավնասման և ինքնասպանության փորձերի առավելագույնս կասեցումը։

Մեր գերակա խնդիրն է զինված ուժերում մարդու իրավունքների ապահովումը երաշխավորելու նպատակով իրականացնել զինծառայողների իրազեկվածության և իրավագիտակցության բարձրացման, թափանցիկության ընդլայնման և ծառայողական քննությունների պարզեցման աշխատանքներ:

Առաջնահերթություն 4.

Զինծառայողների կրթության շարունակականության ապահովումը զինվորական ծառայության ողջ ընթացքում։ Մենք պետք է հետևողական աշխատանքներ տանենք զինծառայողի կրթական ցենզի բարձրացման և ինտելեկտուալ մակարդակի աճի ուղղությամբ՝ որպես Զինված ուժերի զարգացման ռազմավարության կարևորագույն ուղղություն։

Մեր վերջնական նպատակն է բանակում արհեստավարժության և բարոյականության նոր չափանիշների ձևավորումը` հմուտ, պատվախնդիր ու առաջնորդ սպայական կազմով և վարժված, կրթված, շարժառիթավորված ու մարտունակ զինվորներով, որի համար ձեռնարկելու ենք քայլեր Զինված ուժերի մասնագիտական ինքնությունը և վարկանիշը ամրապնդելու ուղղությամբ, ընդհուպ` մինչև ազգային արժեքները խորհրդանշող նոր համազգեստի ներմուծումը:

Կրթությունը անքակտելիորեն կապված է անձնակազմի կառավարման հետ: Պաշտպանության համակարգում ընթացող կադրային փոփոխությունները իրականացվելու են պետական կառավարման և քաղաքացիական հանրության կարող ուժերը ներգրավելու և առկա պրոֆեսիոնալ ռեսուրսը լավագույնս օգտագործելու փոխլրացնող ուղղություններով: Պաշտպանության նախարարության ղեկավարությունը կյանքի է կոչելու արժանիքների վրա հիմնված ծառայողական առաջխաղացման քաղաքականություն, ավելի ու ավելի պատասխանատու պաշտոններ վստահելով ուժեղ բնավորություն, առաջնորդական որակներ, մասնագիտական խորագիտակություն և առաքելության նկատմամբ հանձնառություն ունեցող պրոֆեսիոնալ զինվորականներին և աշխատակիցներին:

Առաջնահերթություն 5.

Զինծառայողների պատշաճ և ամբողջական նյութական բավարարումը: Մենք պետք է երաշխավորենք բոլոր կարգի զինծառայողների իրավունքների պաշտպանվածության, թիկունքային, նյութատեխնիկական և բժշկական պատշաճ ապահովումը՝ որպես Զինված ուժերի ղեկավարության, պետական ու հասարակական վերահսկողության ու հոգածության առարկա:

Մեր խնդիրն է զինծառայողներին հատկացվող իրային միջոցների՝ համազգեստի, ներքնազգեստի, հիգիենայի ապահովման պարագաների որակական և քանակական ցուցանիշների, ինչպես նաև սննդակարգի բարելավումը: Այս ուղղությամբ առաջիկայում պաշտպանության նախարարությունում կմշակվի համապատասխան չափորոշիչների բարելավման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ և կներկայացվի ՀՀ կառավարություն: Պետք է աշխատենք նաև մի շարք ապահովման ծառայություններ օտարելու ուղղությամբ` հիմքում ունենալով դրանց որակի կտրուկ բարձրացումը և կոռուպցիոն երևույթների բացառումը:

Առաջնահերթություն 6.

Զինծառայողների սոցիալական պաշտպանվածության մակարդակի բարձրացումը, բնակարանային, բժշկական ապահովման և այլ ծրագրերի իրականացումը։ Բանակի բարոյահոգեբանական պատրաստվածությունը չի լինի բարձր մակարդակի վրա, եթե զինծառայողների համար չլինեն պատշաճ սոցիալական ապահովման պայմաններ` սկսած արժանավայել դրամական բավարարումից, հանգստի ու ժամանցի պայմաններից և վերջացրած բուժապահովմամբ: Իհարկե, ինչպես արդեն նշվել է, պետության տնտեսական ներուժի համեմատ մեծաքանակ բանակ ունենալու հանգամանքը ինքնին առաջ է բերում ֆինանսական սահմանափակումներ, սակայն խելամիտ լուծումների, «վատնող արտահոսքը» կասեցնելու և գործառույթներն ավելի օպտիմալ բաշխելու միջոցով պաշտպանության նախարարությունում անելու ենք ամեն ինչ զինծառայողի կենսապայմանները և նրա հոգևոր գոհունակությունը բարելավելու համար:

Պաշտպանության նախարարության գերակա խնդիրն է ծառայության մեջ գտնվող և նախկին զինծառայողների ու քաղծառայողների, զինվորական հաշմանդամների, զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների համընդգրկուն սոցիալական ապահովման ծրագրերի իրականացումը, զինծառայողների բժշկական ապահովման համակարգի վերափոխումը` առաջին բուժօգնության ցուցաբերումից և մարտի դաշտից տարհանումից մինչև հոսպիտալային օղակում որակյալ բուժում ստանալը: Այս համատեքստում արդեն իսկ ավարտական տեսքի է բերվում արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորման «Մատչելի բնակարան զինծառայողին» պետական աջակցության նպատակային ծրագիրը, որը բեկումնային լուծում կապահովի բոլոր զինծառայողների (առանց տարիքային սահմանափակումների) սոցիալական պաշտպանվածության ոլորտի այս կարևոր հիմնախնդրին: Եվ իհարկե, աչքաթող չի արվում պաշտպանության ոլորտի անձնակազմի դրամական բավարարման մակարդակը բարձրացնելու հարցը, որին լուծում կտրվի Հայաստանում տնտեսական աճի և պետական բյուջեի եկամտային մասի ավելացմանը զուգընթաց:

Առաջնահերթություն 6.

Միջազգային ինտեգրման և հավաքական անվտանգության գործող ընթացակարգերի հնարավորությունների ընդլայնումը: Այս նպատակի վերջնարդյունքն է ռազմաքաղաքական դաշինքների և գործընկերությունների զարգացումը՝ պահպանելով ՀՀ ազգային շահերից բխող և առկա ռազմաքաղաքական ընդհանրությունների վրա հիմնված հարաբերությունների ձևավորման հավասարակշռությունը:

Մենք մեր հակառակորդի հետ չենք գտնվում քաղաքական վակուումում, այլ շրջապատված ենք տարատեսակ, երբեմն հակադիր օրակարգեր ունեցող պետությունների և միջազգային կազմակերպությունների հանրույթով: Նրանից, թե որքանով ճիշտ կկարողանանք նավարկել միջազգային հարաբերությունների այս հորձանուտով, կախված է արտաքին անվտանգության հարցերում ՀՀ շահերից բխող դիրքորոշումների ձևավորման, մեր բարեփոխումներին աջակցության, մեր բանակի հեղինակության ամրապնդման հաջողությունը:

Մեր գերակա խնդիրն է դաշնակցային և գործընկերային պաշտպանական համագործակցությունը զարգացնելու, բովանդակային և աշխարհագրական պատկերը բազմազանեցնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, միջազգային համագործակցության նպատակաուղղումը բազմակողմ և երկկողմ հարթությունում ռազմաքաղաքական հարաբերությունների, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ու փոխգործունակության ամրապնդման բաղադրիչների զարգացմանը:

Սա պաշտպանության նախարարի տեսլականն էր Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում պաշտպանության համակարգի և զինված ուժերի համար սահմանված նպատակների, առաջնահերթությունների և գերակա խնդիրների իրագործման վերաբերյալ: Վստահ եմ, որ պաշտպանության համակարգի անձնակազմն իր մասնագիտական խորագիտակության և հմտությունների ոլորտներում կգտնի էլ ավելի արդյունավետ գործնական լուծումներ, որոնք ամբողջարկվելով պետության և բանակի ղեկավարության ուղեցույցում, կապահովեն մեր ընդհանուր առաքելության պատվով կատարումը: Իսկ այս առաքելության կատարման գործում բանիմացության, արդարամտության, նվիրվածության և համախմբվածության կատարելատիպ դառնալու ձգտումը չունի այլընտրանք»:


Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 135, զոհվել՝ 17 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփել է շաբաթը

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 135, զոհվել՝ 17 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփել է...

16:45

ԿԲ-ն զգուշացնում է՝ DaoBit, Orbis և GKGD ընկերությունները գործում են առանց լիցենզիայի

ԿԲ-ն զգուշացնում է՝ DaoBit, Orbis և GKGD ընկերությունները գործում են առանց...

16:22

Շիրակի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Շիրակի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

16:03

ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահը դրական է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները

ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահը դրական է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական...

15:45

Մոլերում կբացվեն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գերժամանակակից գրասենյակներ․ նախարար (Տեսանյութ)

Մոլերում կբացվեն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գերժամանակակից գրասենյակներ․ նախարար...

15:16

Տավուշի մարզում այրվում է բուսածածկույթ․ հրդեհաշիջում է իրականացնում 296 փրկարար

Տավուշի մարզում այրվում է բուսածածկույթ․ հրդեհաշիջում է իրականացնում 296...

14:56

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3...

14:05

Լինել զգոն և ուշադիր. Whatsapp հավելվածում Գագիկ Ծառուկյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել

Լինել զգոն և ուշադիր. Whatsapp հավելվածում Գագիկ Ծառուկյանի անունով կեղծ օգտահաշիվ է...

13:46

Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 343 փրկարար, ներգրավվել են նաև ՊՆ ուղղաթիռ և ԱԹՍ-ներ

Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 343 փրկարար, ներգրավվել են...

13:22

Բաքվում քաղհասարակության հայ ներկայացուցիչները բարձրացրել են գերիների հարցը (Տեսանյութ)

Բաքվում քաղհասարակության հայ ներկայացուցիչները բարձրացրել են գերիների հարցը...

12:59

«Opel»-ը կողաշրջվել է․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

«Opel»-ը կողաշրջվել է․ հայր ու որդի տեղափոխվել են...

12:22

Մայր Աթոռին դեմ գնալ՝ նշանակում է դեմ գնալ քո ինքնությանը, ես վստահ եմ՝ նմանները շուտով պիտի զղջան. Տեր Զարեհ

Մայր Աթոռին դեմ գնալ՝ նշանակում է դեմ գնալ քո ինքնությանը, ես վստահ եմ՝ նմանները շուտով պիտի...

12:15

ՔՊ-ականները կարկամում են, երբ ասում ես՝ ցույց տվեք ձեր նախաստորագրած «խաղաղության» փաստաթղթի նման որևէ այլ խաղաղության փաստաթուղթ». Վարդանյանը ուկրաինական առաջարկի օրինակն է բերում

ՔՊ-ականները կարկամում են, երբ ասում ես՝ ցույց տվեք ձեր նախաստորագրած «խաղաղության» փաստաթղթի նման...

12:06

Երևանում 438 քաղաքացի տուգանվել է ներհամայնքային տրանսպորտում խախտումներ կատարելու համար

Երևանում 438 քաղաքացի տուգանվել է ներհամայնքային տրանսպորտում խախտումներ կատարելու...

11:56

Նիկոլ Փաշինյանն այսօր Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Նիկոլ Փաշինյանն այսօր Անվտանգության խորհրդի նիստ է...

11:45

Ընդամենը մի քանի հոգևորական «խաղացնելով»՝ իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե եկեղեցում մեծ աջակցություն ունեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ընդամենը մի քանի հոգևորական «խաղացնելով»՝ իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե...

10:22

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մարզերում և Երևանում

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մարզերում և...

09:45

Մահացել է Նիկիտա Սիմոնյանը

Մահացել է Նիկիտա Սիմոնյանը

09:19

Հերթը ՀՀ տարածքինն է, սակայն «կարճ հիշողության» պատճառով դա շատերին չի էլ հուզում. Վարդան Ոսկանյան

Հերթը ՀՀ տարածքինն է, սակայն «կարճ հիշողության» պատճառով դա շատերին չի էլ հուզում. Վարդան...

09:02

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու...

13:39

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01