Միայն հարկային պարտավորությունների չկատարման մասով վերջին մեկուկես ամսվա ընթացքում հուլիսի 1-ի դրությամբ վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գիտեք, որ կառավարության ձևավորումից ի վեր Հայաստանում ակտիվորեն ընթանում է կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ պայքար: Մենք ամփոփել ենք մի տվյալ և արձանագրել, որ իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի մասով միայն հարկային պարտավորությունների մասով հուլիսի մեկի դրությամբ վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս, կամ չվճարված հարկ, խոսքը գնում է 42 մլն դոլարի մասին: Սա շատ կարևոր ցուցանիշ է և այս ուղղությամբ մեր աշխատանքները պետք է շարունակենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սա իրականում մեկուկես ամսվա ցուցանիշ է:
Վարչապետը նկատեց, որ մամուլում կան հրապարակումներ, ըստ որոնց՝ պետբյուջեում այս թիվը չի արտահայտվում և հավելեց, որ այդտեղ ոչ մի տարօրինակ բան չկա:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ վերականգնումները հնարավոր է դարձել ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի և ոստիկանության համատեղ ջանքերով, այսինքն՝ այդ գործընթացը հավաքական աշխատանքի արդյունք է: Ըստ ՊԵԿ նախագահի, նշված 20 մլրդ դրամն օր-օրի փոփոխվում է և ունի բարձրանալու միտում: «Այս պահի դրությամբ նշված գումարը 73 տնտեսավարողների վարքագծի արդյունք է: Մենք կարող ենք դա բաժանել երեք մասի: 800 մլն դրամը փաստացի մուտքագրվել է բյուջե, 12 մլրդ դրամն առաջադրվել է, որպեսզի մուտք արվի բյուջե, իսկ 7 մլրդ դրամը գանձման փուլում է: Վերականգնումը դեռևս չի նշանակում մուտք բյուջե, նշանակում է, որ վերականգնվել է ընկերությունների հաշիվներին, որը ակտի ստորագրումից հետո կմուտքագրվի բյուջե»,- ասաց Դավիթ Անանյանը:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ նշված գումարը փաստացի կտեղափոխվի պետական բյուջե ու այս միջոցները որևէ տեղ չեն կարող կորել: Նրա խոսքով՝ դրանք վերականգնված գումարներ են և ընդամենն ընթացակարգերի խնդիր է: «Այս թիվը վերաբերում է միայն հարկային պարտավորություններին, այս թիվը չի վերաբերում է կոռուպցիոն երևույթներին, ապօրինի հարստացմանը: Պետությանը հասցված վնասը վերականգնելու ենք մինչև վերջ և աննահանջ: Ուրախ եմ, որ այս թեմայի շուրջ իրավապահ մարմինների փոխգործակցության մակարդակն ավելի արդյունավետ է դառնում: Հենց այս գումարի մասին է խոսքը, երբ ասում ենք, որ 10 մլրդ դրամ կհատկացնենք մարզերին, որպեսզի մեր ժողովուրդն արդեն իրենց համայնքներում զգա մթնոլորտի փոփոխությունը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ շուրջ 30 մլն դոլար է ներառվելու մարզեր: Վարչապետը համոզմունք հայտնեց, որ պետությանը հասցված վնասների վերականգնման պրոցեսը կշարունակվի և կլինեն ավելի լավ արդյունքներ:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22