Երեկ Լոնդոնի Սուրբ Ջեյմս պալատի մատուռում տեղի է ունեցել բրիտանական թագավորական ընտանիքի ամենակրտսեր անդամի՝ արքայազն Լուի Ալեքսանդր Չարլզի մկրտության արարողությունը, որին Daily Mail պարբերականն անդրադարձել է ծավալուն ֆոտոշարքով:
Դատելով լուսանկարներից՝ 11 շաբաթական արքայազնի մկրտության արարողությանը ներկա են եղել ծնողները՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը, ավագ եղբայրն ու քույրը՝ արքայազն Ջորջն ու արքայադուստր Շառլոթը, պապը՝ արքայազն Չարլզը, և նրա կինը՝ Քորնուելի դքսուհի Կամիլա Պարկեր Բոուլզը, քեռին՝ արքայազն Հարին, ու նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, ինչպես նաև վեց կնքահայրերն ու կնքամայրերը՝ ընտրված ընկերական շրջապատից, Քեյթ Միդլթոնի ծնողները, եղբայրն ու քույրը:
Հայտնի է, որ թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, ներկա չեն եղել արարողությանը:
Հատկանշական է, որ արքայազն Լուին մկրտվել է այն հագուստով, որը նույն արարողությունների ժամանակ կրել են նրա ավագ եղբայրն ու քույրը:
Մինչդեռ Քեմբրիջի դքսուհին, որը հայտնի է իր անթերի ճաշակով ու էլեգանտ կերպարներով, նախընտրել է հագնել այն նույն զգեստը, որով եղել էր արքայադուստր Շառլոթի մկրտության արարողությանը: Միակ տարբերությունը եղել է այն, որ 36-ամյա դքսուհին նրբաճաշակ գլխարկի փոխարեն կրել է կերպարին սազական սպիտակ գլխադիր:
Արքայազն Լուին բրիտանական գահի 5-րդ ժառանգորդն է՝ պապից, հորից, եղբորից ու քրոջից հետո:
19:45
18:27
18:08
16:26
16:09
10:47
10:39
10:18
10:02
16:44
16:35
16:12
15:32
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03