ՀՀ կառավարությունն առաջարկում է որոշ քաղաքացիների համար վերականգել պարտադիր զինվորական ծառայությունից ազատման իրավունքը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ժամանակ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
«Կարծում եմ՝ սա պետության բարոյական պարտավորությունն է: Եթե ընտանիքն արդեն զոհ է տվել և մեկ արուզավակ է մնացել, պետական իշխանությունը որոշակի բարոյական պարտավորվածություն ունի նրանց նկատամամբ և պարտավոր է այն օրենքով ամրագրել», - նկատեց նա:
Բալայանն ընդգծեց, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից հետո այս դրույթը դուրս է մնացել օրենքից, ինչը կառավարությունը առաջարկում է վերականգնել:
Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հետաքրքվեց, թե օրենքի ընդունման արդյունքում քանի՞ քաղաքացի կազատվի զինծառայությունից, փոխնախարարն էլ ընդգծեց, որ տարեցտարի այս թվերը նվազման միտում ունեն:
«2013 թվականին 26 հոգի էր, 2014-ին՝ 23, 2015-ին՝ 11, 2016-ին՝ 18, 2017-ին՝ 16 և այս տարի օրենքի ընդունման պարագայում ամառային զորակոչի համար շահառու է հանդիսանալու 7 քաղացի», - հավելեց նա:
Նշենք, որ օրենքի նախագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման իրավունք է վերապահվում զորակոչի ենթակա այն քաղաքացուն, ով ընտանիքի միակ արու զավակն է և ունի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր:
19:45
18:27
18:08
16:26
16:09
10:47
10:39
10:18
10:02
16:44
16:35
16:12
15:32
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03