ARM | RUS |

«Մենք այստեղ չենք գալու ինչ-որ բազար անելու». Թեժ քննարկում ԱԺ-ում

10.07.18 | 13:58

Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետին կից ԸՕ փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը, վերածվեց երկկողմ հարաբերություններ պարզելու հարթակի:

Դ. Իոաննիսյանը նշեց, որ կառավարական հանձնաժողովում կան հարցեր, որոնք դեռ ենթակա են քննարկման, որոշ հարցերի շուրջ արդեն կան հստակ դիրքորոշումներ, և ակնկալվում է, որ իրենց աշխատանքային խումբը նախագիծ պատրաստելու է:

Ըստ նրա՝ բնական է, ոչ ոք չի կարող և իրավունք չունի ԱԺ պատգամավորներին արգելել նախագիծ շրջանառել: Դ. Իոաննիսյանի խոսքով՝ իրենք հենվում են կոնսենսուսային մոտեցումների վրա, պետք է ամբողջացնեն հայեցակարգը, որից հետո կգրվի ԸՕ-ում փոփոխություններ կատարելու նախագիծը.

«Մեր հանձնաժողովը մասնագիտական հանձնաժողով է, և հարցերը քննարկվում են մանրակրկիտ, բոլոր կողմերն ուսումնասիրելուց հետո: Այդ պատճառով մենք չենք կարող գերձայնային արագությամբ հայեցակարգ գրել և նախագիծ ներկայացնել»:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենք սա արդեն մի փուլով անցել են, հայտնի են այն սկզբունքային առաջարկությունները, որոնց հիման վրա պետք է կատարվի փոփոխություն.

«Մենք ուզում ենք հասկանալ՝ զուգահեռ աշխատելով, հասնելով ինչ-որ մի ամփոփման, որը տանելու է ուղղություններ, որոնցով պետք է փոխվի ԸՕ-ն, հետո տեխնիկական հարց է, թե ոնց է վերածվելու նախագծի, հետո ուղարկվի Վենետիկի հանձնաժողով, արդեն արտախորհրդարանական ուժերից ստանում ենք առաջարկներ: Դուք զուգահեռ այդ աշխատանքը տանում եք, չեք կարծո՞ւմ, որ կարելի է միացնել և այն ուղղությունները, որոնք պետք է ԸՕ փոխվի, առնվազն այդտեղ համաձայնության գանք»:

Դ. Իոաննիսյանը շեշտեց, թե իրենց հանձնաժողովը մասնագիտական է, լսում են բոլորի առաջարկները՝ անկախ նրանից, թե ով է ներկայացնում այն, դրանք բոլորը քննարկում են, գնահատում առաջարկի բովանդակությունը և կա՛մ ընդունում, կա՛մ ամրագրում հայեցակարգի մեջ՝ հետագայում ԸՕ-ում ամրագրելու նպատակով:

Նա պատրաստակամություն հայտնեց լսել քննարկված հարցերը, արդեն որոշ առումով քննարկել են այստեղ հնչած հարցերը, որոշ գաղափարներ արաժանացել են հավանության և ամրագրվել հայեցակարգում. «Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է այս քաղաքական հանձնաժողովի և մեր մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը համատեղվել: Մենք այստեղ չենք գալու ինչ-որ բազար անելու, ներեցեք արտահայտությանս համար: Մենք ուզում ենք զուտ լսել առաջարկությունները և դրանք քննարկել մասնագիտական ֆորմատով»:

«Մենք այստեղ բազար չենք անում»,- հակադարձեց Ա.Ռուստամյանը:

Դ. Իոաննիսյանը նշեց, որ «բազար» այդ իմաստով չի ասում, նկատի ունի՝ ներկայանալ ԱԺ, քննարկել կողմ կամ դեմ: «Մենք չենք կարող ներգրավվել այս հանձնաժողովի մեջ, սա ամեն դեպքում քաղաքական մարմին է, քաղաքական դիրքորոշումներ են արտահայտվում»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովի համար ընդունելի է լինելու այն տարբերակը, որն ընդունելի կլինի քաղաքական ուժերի համար, «Վարդուշի» առաջարկը չի ընդունելու: Նա հարցադրում արեց, թե ո՞վ է ԸՕ-ի շատ ավելի բարձր մասնագետ, քան այստեղ հավաքված ուժերը. «Մենք, ի վերջո, վատ բան չենք ասում, ասում ենք՝ Սիզիփոսյան աշխատանք չանենք»:

«Կոնսենսուսի հետևից ընկնելու, քննարկումների մեջ ընկնելու մտադրություն չունենք: Մենք հստակ լսում ենք առաջարկները, այդ հարցի վերաբերյալ հայտնում տեսակետ»,- շեշտեց Դ. Իոաննիսյանը՝ չբացառելով համագործակցսւթյունը, բայց նաև կարևորելով բովանդակությունը:

«Դուք առաջինը չեք քաղաքացիական հասարակության մեջ, որը կարծում է, որ քաղհասարակությունը պետք է կառավարի պետությունը: Դա շատ տարածված մոլորություն է: Մասնագիտական հանձնաժողովները ստեղծվում են՝ ձևակերպելու այն կոնսենսուսը, որ կա քաղաքական ուժերի միջև»,- հայտարարեց ՀՀԿ-ական ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը: Նա հարցադրումներ արեց՝ ո՞վ է շարադրել քաղաքական պատվերը, ԸՕ 150 տարբերակ կա, ո՞ր մոդելն եք վերցնում, ո՞վ է քվեարկելու դրան:

«Ի՞նչ եք դուք գրում, ի՞նչ եք մեզ էստեղ ասում: Շատ անհասկանալի է ձեր դիրքորոշումը, և հուսանք՝ դա ձեր անձնական դիրքորոշումն է, ոչ թե հանձնաժողովի, որովհետև դա շատ հիասթափեցնող կլիներ քաղաքական մշակույթի առումով»,- ասաց Վ.Սարգսյանը:

Դ. Իոաննիսյանն ընդգծեց, որ դա վարչապետին կից հանձնաժողով է, այն կառավարության կամ որևէ մարմնի իրավաբանական վարչություն չէ, որ պատվեր իջեցնեն, իրենք էլ դրա հիման վրա ինչ-որ բան գրեն, այլ լսում են բոլոր կողմերին, և աշխատանքն արվում է շատ ավելի ներառական, քան ՀՀԿ-ն էր անում, գաղտնի ձևով նախագիծ էր գրում:

«Ի՞նչ եք խոսում, ի՞նչ եք խոսում»,- վրդովվեց Վ.Սարգսյանը:

Դ. Իոաննիսյանը հորդորեց իրեն չստիպել նման քննարկում անել, և նշեց, որ հանձնաժողովը պատվերը ձևավորողն է, թե ինչպիսին պետք է լինի ԸՕ-ն, որ ապահովի այն, ինչ խոստում տրվել է ՀՀ քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու ժամանակ և ամրագրվել է կառավարության ծրագրում:

«Պետության և իրավունքի տեսության դասագրքեր կարդացեք, հա՞: Պատվեր ձևավորելը քաղաքական ուժերի խնդիր է: Եթե մասնագիտական հանձնաժողով եք, դուք ԸՕ ձևակերպելու միայն մի փոքր մասին եք տիրապետում, բայց դուք չասացիք, թե ինչ փորձագիտություն ունեք, որպեսզի ԸՕ գրեք: ԸՕ-ն քաղաքական փաստաթուղթ է, իրավական չէ: Այդ հանձնաժողովն ո՞ւմ կամքն է ձևավորում»,- հայտարարեց Վ.Սարգսյանը:

Դ. Իոաննիսյանը նկատեց, թե գուցե քաղաքացիներին տրված նախընտրական խոստումն անտեսված է, բայց շատ կարևոր դրույթ է: Մասնագիտական կարողությունների վերաբերյալ նշեց, որ հանձնաժողովում ներգրավված են արդարադատության նախարարը, ԿԸՀ-ի 2 անդամ, քաղաքացիական հասարակությունից այն կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ընտրությունների ժամանակ իրական, ոչ թե ֆեյք դիտորդություն են իրականացրել և ներկայացրել են կոմպլեքս առաջարկներ:

Ա.Ռուստամյանը հարցադրում արեց, թե կառավարական հանձնաժողովն օրենսդրական նախաձեռնության իրավունք չունի, ո՞վ պետք է պաշտպանի այն՝ կառավարությո՞ւնը, անհա՞տ պատգամավոր:

«Դա տեխնիկական հարց է, բայց մեր հանձնաժողովի ետևում կառավարությունն է կանգնած»,- պատասխանեց Դ. Իոաննիսյանը:

«Ստեղ մուսկուլներով խաղ է գնում»,- նկատեց «Ելքի» պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ կոչ անելով հասկանալ, թե ինչ օրակարգով են աշխատելու:

ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ պետք է գտնել ոսկե միջինը և գալ կոնսենսուսի ու, ի վերջո, ծնել մեկ փաստաթուղթ: Ըստ նրա՝ ճիշտ է, որ կառավարական հանձնաժողովի գիտելիքն այստեղ ներկայացվի, և լինեին 5-րդ ուժ, ներկայացնեին իրենց մոտեցումները. «Ձեզ վնաս չենք տա, եթե վաղը որոշեք, որ՝ չէ, գնում եք ձեր նախագծով, գնացեք»:

Դ. Իոաննիսյանը ճշտեց, թե իրենք 5-րդ կողմ են, ոչ թե քաղաքական ուժ. «Ես երբեք չեմ ասի, որ այս քննարկումները պտղաբեր չեն, բայց միաժամանակ ես չեմ կարծում, որ ինչ-որ բան կարող ենք զիջել»:

Դ.Հարությունյանը կոչ արեց գործի անցնել: Եվ, ի վերջո, համաձայնության եկան, որ կառավարական հանձնաժողովը պետք է մասնակցի խորհդարանական խմբի նիստերին:


Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի...

17:47

17:27

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու համար պատրաստ են ամեն ինչի. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու...

17:04

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․ Լուսանկար

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․...

14:03

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու համար

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու...

17:59

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից. Միրզոյան

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից....

17:55

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու...

17:39

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը կառաքվեն նրանց տներ

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը...

17:27

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք...

17:04

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի...

16:46

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

16:23

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան. ՊԵԿ

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան....

16:05

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել...

13:38

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման Թաթոյան

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման...

13:07

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի բնակարանը

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի...

12:33

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ քաղաքացիներ են. ՀՀ ԱԳՆ

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ...

12:06

Փաշինյանը Վրաստամում է

Փաշինյանը Վրաստամում է

09:44

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են անդրադարձել

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են...

09:27

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ Փաստինֆո

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․...

00:00

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի...

16:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44