ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության և «Պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին» կառավարության եզրակացությունը:
Նախագիծը ներկայացրել էին «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը և Խոսրով Հարությունյանը:
Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ նախագծի հեղինակներն առաջարկում են՝ 500 հազար դրամ աշխատավարձի դեպքում լինի 20 տոկոս, դրանից ավելի դեպքում 25 տոկոս դրույքաչափ կիրառելու կարգավորում լինի:
«Սկզբունքորեն կառավարության ծրագրում նախատեսված է, և գնում ենք այն ճանապարհով, որ ուղղակի դրույքաչափերը վերանայվելու հնարավորություն ընձեռվի, և այդ միջոցները նպաստեն տնտեսական զարգացմանը:
Այս դեպքում նույնպես պետք է հավասարակշռված մոտեցում ունենանք, որովհետև այս փոփոխությունը ենթադրում է որոշակի բյուջետային մուտքերի նվազում»,-ասաց նա և նշեց, որ խոսքը 45-47 միլիարդ դրամի նվազման մասին է, և այս փոփոխությունները պետք է ուղեկցվեն այդ միջոցների փոխհատուցման որևէ ծրագրով:
Այսպիսով` կառավարությունը ձեռնպահ մնաց առաջարկված փոփոխության կատարումից, սակայն նշեց, որ այս հարցը ուշադրության կենտրոնում են պահում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ Դիլիջանում այս հարցի շուրջ լուրջ քննարկում են ունեցել:
«Մենք արձանագրեցինք, որ մենք պետք է գնանք այստեղ ռիսկով, դուխով փոփոխությունների: Մենք, ի վերջո, կարծում եմ, որ ճիշտ եզրահանգման ենք եկել, որ հարկային օրենսգրքում ոչ թե առանձին հատվածական փոփոխությունների գնանք, այլ մի քիչ դադար վերցնենք, լուրջ հետազոտական աշխատանք կատարենք և ամբողջական փոփոխությունների գնանք»,-ասաց նա և նշեց, որ սեպտեմբերին պետք է պատրաստ լինեն՝ փաթեթը Ազգային ժողով ներկայացնելու, քանի որ գործարար դաշտը անհամբերությամբ սպասում է դրան:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55