Այսօր՝ հուլիսի 10-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի վրա գտնվող ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման վարչական շենքի ավտոկայանատեղիում ավտոմեքենաներ են այրվում:
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարներ, ովքեր մարել են հրդեհը, սակայն գրեթե ամբողջովին ոչ շահագործելի է դարձել ВАЗ 21010 մակնիշի 34 PՏ 949 համարանիշի, Mercedes մակնիշի 34 CV 251 համարանիշի, ВАЗ 2121 մակնիշի 75 ՏP 007 համարանիշի և մասամբ այրվել են BMW մակնիշի 34 NT 584 համարանիշի և Toyota Corolla մակնիշի 91 XX 999 համարանիշի և Volkswagen մակնիշի 22 ԼՏ 394 համարանիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Կա 2 վարկած. կամ անցորդը կամ անցորդները անփույթ են գտնվել, ծխախոտ են նետել չոր խոտերի մեջ, կամ էլ միտումնավոր հրկիզել են ավտմեքենաները:
Այդ 2 վարկածի ուղղությամբ հետաքննություն է կատրվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասված բոլոլ ավտոմեքենաների տերերը ԴԱՀԿ աշխատակիցներ են, քանի որ այս տարածքում, նշված ավտոկայանատեղիում կողմնակի ավտոմեքենաների մուտքը խստիվ արգելված է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01