ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար, խորհրդի նախագահ Արթուր Խաչատրյանը։
Այս մասին տեղեկացնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նիստի սկզբում օրակարգի առաջին կետով ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսական քաղաքականության առաջնահերթություններն ու զարգացման առաջիկա տեսլականը։ Նախարարի խոսքով՝ առաջնահերթ մոտեցումներից է լինելու ավելացնել պետության կարգավորիչ դերը գյուղատնտեսության ոլորտում։
Արթուր Խաչատրյանը կարևորել է պետական սուբսիդավորման քաղաքականության մեջ նոր, առավել արդյունավետ մոտեցումների կիրառումը։ Նա հավելել է, որ քննարկվող տարբերակներից է վերջնական սպառողին աջակցության տրամադրումը՝ վերահսկման մեխանիզմների ներդմամբ, մյուս տարբերակը՝ փոքր տնայնագործական տնտեսություններին աջակցումը։
Նախարարը տեղեկացրել է նաև, որ ուշադրության կենտրոնում է լինելու գյուղատնտեսական արժեշղթաների զարգացումը, օգտագործվող հողատարածքների ծավալների ավելացումը, օրգանական և բարձրարժեք գյուղատնտեսությունը։
«Հոկտեմբերին կսկսեն խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման աշխատանքները, իսկ մյուս տարվա սկզբից կմեկնարկի գյուղապահովագրության պիլոտային ծրագիրը. ընտրվել են Արմավիրի և Արարատի մարզերում ՝ խաղողը և պտուղը և Շիրակի մարզում՝ հացահատիկն ու կարտոֆիլը, որոնք կապահովագրվեն կարկուտի և ցրտահարության ռիսկերից»,- նշել է Արթուր Խաչատրյանը։
Նախարարն անդրադարձել է նաև գյուղացիական վարկերի տույժ-տուգանքների զիջման՝ կառավարության նախաձեռնությանը՝ շեշտելով, որ որոշումը վերաբերում է մինչև 2018թ. մայիսի 1-ը կուտակված ժամկետանց պարտավորությունների գծով տույժ-տուգանքների դուրսգրմանը։
Նախարարը խորհրդի անդամներին տեղեկացրել է նաև, որ վերջերս աշխատանքնային այցով Արցախի Հանրապետությունում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել նախագահ Բակո Սահակյանի, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի և գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի բոլոր ծրագրերում ընդգրկվեն նաև Արցախի գյուղնախարարության աշխատակիցները և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչները։
Զեկուցումից հետո նախարարը պատասխանել է խորհրդի անդամների կողմից բարձրացված մի շարք հարցերի։
Օրակարգի երկրորդ հարցով խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով իրականացվել է վիճակահանություն՝ ռոտացիոն կարգով խորհրդի նոր անդամների համալրման նպատակով
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01