ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է «Մանմար», «Էդիթ Պրինտ», «Տիգրան Մեծ», «Աստղիկ», «Զանգակ», «Անտարես», «Արևիկ», «Ոսկան Երևանցի», «Լույս» «Սպիկա» հրատարակչությունների ղեկավարների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցական դասագրքերի հետ կապված տեխնիկական և բովանդակային հարցեր:
Նախարարը նշել է, որ նման ձևաչափով հանդիպման անհրաժեշտություն է առաջացել՝ քննարկելու առկա խնդիրները, դրանց լուծման ճանապարհները և արդյունավետ համագործակցության հնարավորությունները: Արայիկ Հարությունյանը հրատարակչությունների ղեկավարներին առաջարկել է ներկայացնել իրենց մոտեցումները՝ դասագրքերի բովանդակության և որակի բարելավման հետ կապված, քանի որ, ըստ նախարարի, հանրության շրջանում առկա է օբյեկտիվ դժգոհություն, ավելին` դրանք չեն բավարարում ներկայիս պահանջներին:
Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ դասագրքերի պատվերների ձևավորման գործընթացում պետք է առավելագույնս ապահովվի մրցակցային դաշտ և բացառվի որևէ սուբյեկտիվ մոտեցում:
Հրատարակիչները որոշակի դիտարկումներ են ներկայացրել դասագրքերի վերահրատարակման պարբերականության վերանայման, դասագրքերի և ուսուցիչների ձեռնարկների մշակման հստակ չափանիշների և մեթոդաբանության, համապատասխան փորձագետների առկայության և այլ հարցերի շուրջ:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել պարբերաբար անցկացնել նման հանդիպումներ` հստակ ձևակերպելով օրակարգային խնդիրները:
Նշենք, որ տարրական դասարանների և ավագ դպրոցի որոշ դասագրքեր տպագրվում են պետբյուջեի, իսկ մնացած դասագրքերը` Դասագրքերի շրջանառու հիմնադրամի միջոցներով:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44