Հակակոռուպցիոն ոլորտի միջազգային կազմակերպությունների վերջին գնահատումները փաստում են, որ Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը կոռուպցիայի դեմ պայքարում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
2018 թվականի հուլիսի 2-ից 5-ը Փարիզում (Ֆրանսիայի Հանրապետություն) Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) պլենար հանդիպման ընթացքում գնահատվել է գնահատման 4-րդ փուլի արդյունքում կազմված Հայաստանի վերաբերյալ զեկույցը:
Հայաստանի պատվիրակությունը՝ կազմված՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանից, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանից, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանից, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանից, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանից, ներկայացրել է Հայաստանի արձանագրած արդյունքները կոռուպցիայի դեմ պայքարում: գնահատող խմբի կողմից հատուկ ուշադրության և գնահատանքի է արժանացել վերջին ժամանակահատվածում կոռուպցիոն դեպքերի բացահայտման արդյունավետությունը:
Պատվիրակության այցի և բանակցությունների արդյունքում արձանագրվել է, որ Հայաստանին ներկայացված և այս փուլում գնահատվող 21 հանձնարարականները կատարվել են, ընդ որում, 3-ը՝ ամբողջությամբ, 8-ը՝ զգալիորեն, 10-ը՝ մասնակի:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44