ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից սույն թվականի հուլիսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 14 իրավախախտում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, երկուսի (մեկը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 150 հազար ՀՀ դրամի վարչական տուգանք:
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1 259 610 ՀՀ դրամ:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 14 դեպք: 150 հազար ՀՀ դրամ տուգանքից Լոռու մարզում ապօրինի ծառահատման 2 դեպքով (երեք հաճարենի) հաշվարկվել է 243 000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 6 դեպքով (8.27 խմ)՝ 148 900 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Տավուշի մարզում՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (8.2 խմ), հաշվարկվել է 54 960 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Ապօրինի ծառահատման 1 դեպքով վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։
Սյունիքի մարզում ապօրինի ծառահատման 1 դեպքով (չորս բոխի) հաշվարկվել է 57 000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50 000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Կոտայքի մարզում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 1 դեպք (17 սոճի, 6 կաղնի, 6 ուռենի, 15 կեչի) և հաշվարկվել 755 750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում Լոռու մարզում հայտնաբերված իրավախախտումների համար՝ փայտանյութիապօրինի տեղափոխման 1 դեպքով, նշանակվել է 100 000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44