«Այս պահին հիմք ունենք կոնկրետ Սլավիկ Հարությունյանի խոսքն այն մասին, որ ծեծկռտուք չի եղել, ինքը սայթաքել և ընկել է, ստացել այդ վնասվածքները: Գագիկ Ծառուկյանի մասով որևէ զարգացում, ընթացակարգ չկա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Օլիմպավանի միջադեպին:
168.am-ի հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ Հարությունյանը փոխեց իր խոսքը, սկզբում ասում էր, որ ծեծել են, հիմա՝ սայթաքել, ընկել է, Ի. Տոնոյանը պատասխանեց, որ այս ամենի մասին կարող է ասել այնքանով, որքանով հետևել է մամուլին, և Հարությունյանն ասել է, որ եղել է «դեղերի ազդեցության տակ», եղել է որոշակի վիրավորվածություն, որովհետև բազմաթիվ անգամ փորձել է կապվել Ծառուկյանի հետ, բայց չի ստացվել և լարվածություն է առաջացել իր մոտ, իսկ նիստի ժամանակ դիմել է Գագիկ Ծառուկյանին, հետո առանձնազրույցի խնդրանքով էր դիմել, դա հետաձգվել էր, բարկացել է, աթոռն է շուռ տվել և վնասվածք է ստացել, իսկ առաջին հայտարարությունը դեղերի և աֆեկտի պատճառով է:
Հարցին՝ տուժողի նկատմամբ ճնշումներ կամ կաշառելու փորձ չի արվել, Ի. Տոնոյանը պատասխանեց. «Դուք բազմաթիվ հնարավորություն կունենանք զրուցելու նրա և նրա տիկնոջ հետ: Սա իրականության հետ բացարձակ առնչություն չունի»:
Անդրադառնալով ոստիկանապետ Օսիպյանի հայտարարությանը, որ ընկնելուց հնարավոր չէր նման վնասվածքներ ստանալ, պատգամավորը ասաց. «Թե ինչո՞ւ է ոստիկանության պետը նման հայտարարությամբ հանդես եկել, երբ դատարանում դեռ քննվում էր Էդուարդ Բաբայանին կալանավորելու վերաբերյալ հարցը, թողնում են հանրության դատին»:
Նա նշեց, որ Բաբայանին կալանավորելու հարցով փաստաբանները դիմել են վերաքննիչ դատարան, հարցը վիճարկման փուլում է:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01