Ազգային ժողովը շարունակում է քննարկել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանված անձանց համաներում իրականացնելու հարցը:
Պատգամավորներին հետաքրքիր է՝ արդյո՞ք չէին կարողանալու գանձել այդ տուգանքները, որ համաներում են կիրառում:
«Ո՞ր մասն էր այդ տուգանքների անհուսալի: Մարդիկ կա՞ն, որ չեն աշխատում, գույք չունեն, չեն կարող վճարել: Չե՞ք կարծում, որ այս ամենն առաջացել է՝ հաշվի առնելով միջին աշխատավարձերի մակարդակը: Տուգանքները աշխատավարձերի համեմատ բարձր են, պետք է արմատապես վերանայել»,- ասաց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ կառավարությունը վճռական է՝ լրջագույն բարեփոխումներ իրականացնելու ոլորտում: «Որոշակի սղագրումներ կան, ուսումնասիրում ենք: Տարբեր երկրներում տարբեր մոտեցումներ կան. մի տեղ ցածր է, մի տեղ խիստ ու ծանր են:
Ճշգրիտ տվյալներ ներկայացնել հնարավոր չէ, ռեգիստր չի վարվել»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ պարզաբանեց՝ մարդիկ չեն կարողանում վճարել, նրանց վարկային պատմությունը փչանում է, կալանք է դրվում հաշիվների վրա, և պետությունը չի էլ կարողանալու վերցնել այդ գումարները նրանցից:
Արտակ Զեյնալյանն արձագանքեց, որ այն պահի դրությամբ, երբ որևէ մեկը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, դրա համար տուգանվել է, որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ ապագայում համաներում է լինելու:
«Սա բացառիկ երևույթ է, օրինաչափություն չէ: Այո, սաղ ուղված է՝ վարկային պատմությունները վերականգնելուն»,- ասաց նախարարը:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ «լավ բան են անում»:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01