Ճիշտ որոշում կայացրեց Տարոն Մարգարյանը, քանի որ Հանրապետականի թիմը պարտվել էի, ինքն էլ պետք է հեռանար: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականին:
«Տարոն Մարգարյանի քաղաքական թիմը հեռացել էր իշխանությունից, եւ կարծես թե վերջին բաստիլը մնացել էր քաղաքապետարանը: Կարծում եմ՝ ճիշտ որոշում կայացվեց ներկայացնելու հրաժարական, որովհետեւ նոր Հայաստանում մենք պետք է նոր էջից , այդ թիմը պարտվել էր եւ Հանրապետականի թիմը ամբողջապես պետք է հեռանար»,- ասաց պատգամավորը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ հավելեց, որ ՀՀԿ-ին եւ նրա ներկայացուցիչներին ժողովուրդն իր վերաբերմունքը հայտնել է, եւ իր կարծիքով, քաղաքական եւ բարոյական առումով ճիշտ է, որ պատասխանատու պաշտոններ զբաղեցնողները իրենց քաղաքական թիմի հետ հեռանան:
Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ ԲՀԿ-ն արդեն քաղաքական որոշում է կայացրել՝մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին:
«Ես կարծում եմ՝ ընտրությունները կլինեն արտահերթ, ով կգլխավորի ԲՀԿ համամասնական ցուցակը, առաջիկա օրերի քննարկումների արդյունքում պարզ կլինի»,-ասաց պատգամավորը:
Նշենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին: Նա Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2011 թվականի նոյեմբերի 15-ից՝ ընտրվելով Երեւան քաղաքի ավագանու կողմից՝ փոխարինելով հրաժարական տված Կարեն Կարապետյանին:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01