ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով ԱԱԾ ստուգումների մասին՝ տեսակետ հայտնեց, թե չի կարծում, որ նոր իշխանությունները նախկինի հետևից են ընկել:
«Եթե կան խնդիրներ, թող այդ խնդիրները պարզաբանվեն։ Պետք է ամեն ոք կարողանա իր արածի և չարածի համար պատասխան տալ։ Դա նորմալ պրոցես է։ Ես այստեղ խնդիր չեմ տեսնում»,- ասաց նա։
Հարցին, թե մտավախություն չունի, որ ինքը ևս կհայտնվի ԱԱԾ ուշադրության կենտրոնում՝ Պողոսյանն ասաց. «Ես միշտ սպասում եմ բոլոր աշխատակցիներին։ Ես մի քանի անգամ ասել եմ՝ չի սխալվում այն մարդը, ով ընդհանրապես չի աշխատում։ Ես աշխատող մարդ եմ։ Ես, կարող է, սխալված լինեմ, բայց ինչ-որ չարաշահումներ, ապօրինություններ արած լինելու առումով խնդիր չեմ տեսնում»:
Իսկ թե չի վախենում, որ հնարավոր է իր անվան հետ կապված օֆշորի գործը վերաբացեն, Պողոսյանը նշեց, որ այդ մասով մտավախություն չունի, ու կարող է դրա վերաբացման դեպքում ևս մեկ անգամ հաստատել, որ այդ ամենը շոու է եղել։ «Կուզեմ մեկ անգամ ևս հասարակությունը տեսնի, որ իմ ասածները եղել են բառացի ճիշտ, այսինքն՝ այդ ամենը եղել է շոու, եթե իշխանություններն անհրաժետություն գտնեն վերաբացել քրգործը, ապա ես կաջակցեմ իմ բոլոր ուժերով և կներկայացնեմ այն փաստերը, որ ես ունեմ»,- նշեց նա:
Ի դեպ, լրագրողները հետաքրքրվեցին, թե «Հանրապետականը» Երևանի քաղաքապետի թեկնածու կառաջադրի, թե ոչ: «ՀՀԿ-ն ինքը որոշում կկայացնի՝ քաղաքապետի թեկնածու կունենա, թե ոչ: Երբ արտահերթ ընտրության դիրքորոշումը վերջնական կլինի, «Հանրապետականը» կհայտնի իր որոշումը», - նշեց Պողոսյանը։
Դիտարկմանը, թե արդյոք ընտրողները նորից իրենց ձայները կտան ՀՀԿ-ին հեղափոխությունից հետո, Պողոսյանն արձագանքեց. «Ցանկացած փոփոխությունից հետո պետք է վերլուծել իրավիճակը։ Ցանկացած կուսակցություն պետք է գնահատի իր վիճակը և դրանից ելնելով իր թեկնածությունն առաջադրի կամ չառաջադրի։ Երբ արդեն ընտրությունների անհրաժեշտությունը լինի, այդ ժամանակի դրությամբ գնահատական կտրվի իրավիճակին, և որոշում կկայացվի»։
19:45
18:27
18:08
16:26
16:09
10:47
10:39
10:18
10:02
16:44
16:35
16:12
15:32
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03