Հայաստանցիների մեծ մասը ցանկանում է երեք երեխա ունենալ: Այդ են վկայում ՀՀ 2017 թվականին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից իրականացված ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրության արդյունքները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի ժողովրդագրության բաժնի պետ Անի Ասլանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով հետազոտության արդյունքները՝ նշեց, որ այն իրականացվել է Երևանում և 4 մարզերում՝ Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում և Տավուշում: Հետազոտությունն անցկացվել է 2301 տնային տնտեսությունների շրջանակներում, մասնակցել են 15-45 տարեկան վերարտադրողական տարիքի կանայք, 15-54 տարեկան վերարտադրողական տարիքի տղամարդիկ:
Անի Ասլանյանի խոսքով՝ հետազոտության հիմնական նպատակն էր՝ պարզելու բնակչության վերարտադրողական վարքագծի վրա ազդող գործոնները, քաղաքներում և գյուղական բնակավայրերում սոցիալ-ժողովրդագրական առկա իրավիճակի և զարգացումների գնահատումը:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ամուսնական զույգերը ցանկանում են ավելի շատ երեխաներ ունենալ, բայց ունենում են ավելի քիչ: Դրա համար, ըստ Անի Ասլանյանի, պետությունը պետք է աջակցության մեխանիզմներ մշակի, որպեսզի երիտասարդ զույգերը կարողանան ունենալ հաջորդ պլանավորած երեխան:
«Ամենակարևոր խնդիրը՝ հատկապես սահմանամերձ գյուղերում այն է, որ երեխայի պլանավորման խնդիրն ավելի լուրջ է դրված, քանի որ միգրացիոն գործընթացներն ավելի ակտիվ են գյուղական համայնքներում»,- ասաց նա:
Ըստ հետազոտության՝ ամուսնական զույգերը հիմնականում ցանկանում են ունենալ երեք երեխա, սակայն նրանց մեծ մասը՝ հարցվածների շուրջ 50 տոկոսից ավելին ունեցել է երկու երեխա, 20,5 տոկոսը՝ մեկ երեխա, միայն 18,5 տոկոսն է ունեցել 3 երեխա:
«Եւ կանայք, և տղամարդիկ՝ համապատասխանաբար՝ 42,8 և 38,6 տոկոսը, նախընտրում է ունենալ երեք երեխա, տատիկ-պապիկները ևս ցանկանում են, որ իրենց զավակները 3 և ավելի երեխա ունենան: Սակայն կան խոչընդոտներ, որոնց պատճառով ամուսնական զույգը հետաձգում է հաջորդ երեխան ունենալու որոշումը: Պատճառը՝ աշխատանքի կամ արժանի վարձրատրության բացակայությունն է, դրան հաջորդում է երկիրը լքելու ցանկությունն ու տրամադրվածությունը»,- ասաց Անի Ասլանյանը:
Երեխայի ցանկալի թվի վերաբերյալ հիմնավորումը՝ ինչո՞ւ են ցանկանում ունենալ հենց երեք երեխա, հարցվածների շուրջ 27.3 տոկոսը կարծում է, որ դա կապահովվի ընտանիքի ամրությունը, 12 տոկոսը գտնում է՝ այդպես ընդունված է հայկական ընտանիքներում, իսկ 9.7 տոկոսը կարծում է՝ երեք երեխա ունենալը ժամանակի թելադրանքն է:
Հետազոտությունից նաև պարզվել է, որ առաջիկա մեկ, երկու կամ երեք տարիների ընթացքում երեխա պլանավորող զույգերը մեծապես ուշադրություն են դարձնում ոչ միայն իրենց ֆինանսական վիճակին, այլ բնակարանային պայմաններին: Այսպիսով, ըստ հետազոտության, հարցմանը մասնակցած զույգերի 23.2 տոկոսը, որ ունի միջինը 60 քմ բնակմակերես, առաջիկա մեկ տարում պլանավորում է ունենալ երեխա, իսկ առաջիկա երեք տարիներին երեխա է պլանավորում ունենալ հարցվածների շուրջ 61.9 տոկոսը:
Անի Ասլանյանը ուշադրություն հրավիրեց այն խնդրին, որ ամուսնական զույգերը չեն հետևում իրենց առողջությանը: Հարցման արդյունքները ևս փաստում են, որ Հայաստանում կանայք և տղամարդիկ պրոֆիլակտիկ ստուգումներ չեն անցնում:
«Միջազգային պրակտիկայում ընդունված նորմ է, որ տարին գոնե մեկ անգամ թե կանայք, թե տղամարդիկ պետք է օգտվեն առողջապահական պրոֆիլակտիկ ծառայություններից, մինչդեռ հարցվածների միայն 26,9 տոկոսն է օգտվել այդ ծառայություններից, իսկ 60 տոկոսից ավելին գտնում է, որ դրա անհրաժեշտությունը չկա , քանի որ որևէ բժշկական ցուցում չի եղել»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է պետության կողմից աջակցությանը, ապա հարցվածների 27,3 տոկոսը գտնում է, որ պետության քաղաքականությունը պետք է միտված լինի կայուն զբաղվածության ապահովմանը, 24.9 տոկոսը կարծում է՝ պետությունը պետք է այնպիսի պայմաններ ստեղծի, որ զույգերը կարողանան համատեղել աշխատանքն ու երեխայի խնամքը, 29,5 տոկոսը նշել է ծառայությունների մատչելիության և ֆինանսական աջակցության մասին, իսկ 6.3 տոկոսը կարևորել է համայնքներում սոցիալ-մշակութային կյանքի աշխուժացումը:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01