Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց չվճարված վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքների համար համաներում կիրառելու մասին նախագիծը:
Նշենք, որ խոսքը վերաբերում է ճանապարհային երթևեկության խախտումների տուգանքներին:
71 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց:
Իսկ սա նշանակում է, որ տուգանքները վճարելու պարտավորությունից կազատվեն մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 31-ը խախտումներ կատարած անձինք:
Ավելի վաղ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնել էր, որ համաներման գումարը կազմում է 13,7 միլիարդ դրամի չափով գումար, վարչական պատասխանատվությունից կազատվեն շուրջ 150,000 անձինք:
Նշենք, որ համաներումը չի կիրառվի այն դեպքերում, երբ վարորդը խախտել է հետևյալ կանոնները՝ առանց թույլտվության տրանսպորտային միջոցի վրա կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ ձայնային ազդանշաններ արձակող սարքեր տեղադրելը, առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխված համարանիշով մեքենա վարելը, հարբած վիճակում մեքենա վարելը, ոստիկանի «կանգառ» ազդանշանին չենթարկվելը, առանց ԱՊՊԱ կտրոնի փակցման երթևեկելը և այլն:
Նշենք, որ առաջիկա 3 ժամերի ընթացքում պատգամավորները հանդես կգան առաջարկներով, իսկ վաղն առավոտյան նորից կքվեարկեն՝ երկրորդ ընթերցմամբ լրամշակված տարբերակն ընդունելու համար:
19:45
18:27
18:08
16:26
16:09
10:47
10:39
10:18
10:02
16:44
16:35
16:12
15:32
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03