2018 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ` Հայաստան Հանրապետություն են վերադարձել շուրջ 100 հետախուզվող անձ, որոնց 27 տարին լրացած չէ և այս թիվը եռապատիկ գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնեց Քրեական հետախուզության գլխավոր վարչության առաջին վարչության հետախուզության և էքստրադիցիայի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Խաչիկ Մուրադյանը:
Նա նշեց, որ այս թվի աճը նկատվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, ըստ Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվողների նկատմամբ Հայաստան վերադառնալու դեպքում այլ մոտեցում է ցուցաբերվելու, քան մինչ այդ, ինչի արդյունքում կտրուկ փոխվել է այդ կատեգորիայի անձանց վերաբերմունքը՝ Հայաստան վերադառնալու հարցում:
«Անձը, լսելով հորդորը, ինչպես նաև ոստիկանության ստորաբաժանումների կողմից ընթացքում տարված համապատասխան բացատրական աշխատանքները, որոշում է կայացնել կամավոր վերադառնալ ՀՀ»,-ասաց նա:
Խաչիկ Մուրադյանն ասաց, որ այս ժամանակահատվածում՝ 40 օրվա ընթացքում, եղել են դեպքեր, երբ քաղաքացիները մտահոգություն են հայտնել, որ օրինակ՝ Ռուսաստանից վերադառնալով՝ սահմանահատումներում ունենում են խնդիրներ այդ երկրի սպասարկող իրավապահ մարմինների հետ, և չեն թողնում վերադառնալ ու ծառայել ՀՀ ԶՈՒ-ում:
Այսպիսով՝ Խաչիկ Մուրադյանը այդպիսի անձանց այդ «հոգսը» թեթևացնելու համար խորհուրդ տվեց, նախապես իրենց վերադարձի մասին համապատասխան իրավասու մարմիններին տեղյակ պահել: «Հետախուզման մեջ գտնվող անձը կամավոր վերադառնալու համար լավ կլինի դիմի ՀՀ ոստիկանության մարմիններին, որևէ ձևաչափով տեղեկացնի այդ մասին` թեկուզ հարազատների միջոցով, կամ դիմում ներկայացնելով: Դա թույլ է տալիս ոչ միայն ՀՀ տարածքում համապատասխան գործողություններ կատարել, այլ աջակցել, որ տվյալ երկրից փաստաթուղթ ստանա և վերադառնա»,-ասաց նա:
Ոստիկանության փոխգնդապետն ասաց, որ բացի զորակոչից խուսափող 27 տարեկանը չլրացած անձանցից, ՀՀ են վերադարձել կամ ՀՀ համապատասխան տարածքային բաժիններ են գնացել շուրջ երկու հարյուր անձ, որոնք նախկինում զինվորական հաշվառման մեջ նաև չեն գտնվել և այս թիվը փոխանցվել է ՊՆ-ից:
«Հունիսի 1-ից հուլիսի 10-ը շուրջ 120 անձ կատարել է համապատասխան մուծումներ, այսինքն` նրանք, ում 27 տարեկանը լրացած է և արդեն զինապարտ չեն, բայց, ըստ օրենքի՝ կարող են գումար մուծել: Այդ թիվը նույնպես քառապատիկ տարբերվում է անցած տարվա ցուցանիշից»,-ասաց նա և նշեց, որ անցած տարի, եթե գումար է մուծել է 35 անձ, ապա այս տարի՝ 125 անձ:
19:45
18:27
18:08
16:26
16:09
10:47
10:39
10:18
10:02
16:44
16:35
16:12
15:32
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03