ՀՀԿ-ն դեռ չի որոշել՝ արդյոք առաջադրելու է Երևանի քաղաքապետի թեկնածու, թե ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:
«Դեռ կուսակցությունում չի որոշվել, բայց որովհետև ես այն կուսակցականն եմ, ով կարողացել է կազմակերպչական մոտեցումներ ունենալ, գտնում եմ, որ մենք կմասնակցենք ընտրություններին: Այն ձայները չենք վերցնի, որովհետև ինչ-որ մի բան փոխվել է երկրի ներսում, բայց որպես քաղաքական ուժ կլինենք առաջին գծում»,- ասաց Գ. Սահակյանը:
Նա ասաց, որ երբ ընտրություններ կլինեն, պարզ կլինի՝ ՀՀԿ-ն հանրության վստահությունը վայելում է, թե ոչ:
«Կուսակցությունը, եթե աշխատում է, պետք է աշխատի մեծամասնություն վերցնել, թեպետ գտնում եմ, որ վիճակն այնպիսին է, որ որևէ կուսակցություն չգիտի՝ ընտրություններին հաղթելու է, թե ոչ:
Անկախ նրանից՝ կլինենք իշխանության, թե ոչ, ՀՀԿ-ն առաջին գծում կլինի»,- ասաց Գ. Սահակյանը:
Պատգամավորն ասաց, որ ընդամենը խոսակցություններ են, որ «ՀՀԿ-ն վատն է»:
«Ժողովրդի մոտեցումները կարելի է հաշվի առնել ընտրության պահին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է կոռուպցիոն սկանդալներին՝ կապված Տարոն Մարգարյանի անվան հետ, նա վստահեցրեց, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներգրավված չէ կոռուպցիոն գործընթացներում:
«Կոռուպցիայի բացահայտումները միշտ եղել են, Տարոն Մարգարյանի հետ կապված դեռևս կոռուպցիա չի բացահայտվել: Հանցագործության տարբեր ձևեր կան, մարդը, եթե հանցագործ է, երբեք իր հանցագործությունն ուրիշի վրա չի տարածում, ինքն էլ պատասխան է տալիս: Ես կուզենայի, որ կոռուպցիա չլիներ, և ես կարծում եմ, որ Տարոն Մարգարյանն այն մարդը չէ, որ պետք է կոռուպցիայով զբաղվեր»,- նշեց նա:
Ըստ Գալուստ Սահակյանի՝ լավ է, որ մարդը բիզնեսով է զբաղվում. «Ինչքան մեծ բիզնեսով զբաղվեն, այնքան պետությունն ամուր կլինի»:
Գալուստ Սահակյանը հավելեց. «Այլ բան է, որ մարդը կարողացել է օրինական ճանապարհով ձեռք բերել, դա խրախուսելի է: Եթե կոռուպցիա է, պետք է պատժվի: Օրինական ճանապարհը բիզնեսն է: Կարող է, ինքը չի զբաղվել, ընտանիքն է զբաղվել: Ընտանիքն իրավունք ունի զբաղվել բիզնեսով»,- նշեց նա:
Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքն էլ կցանկանա բիզնես ունենալ, հավաստիացրեց, որ այս ընթացում բիզնեսով չի զբաղվել, որովհետև զբաղվել է քաղաքականությամբ: Նա խոստովանեց. «Քաղաքականությունը եկամտաբեր չէ ինձ համար, բայց եկամտաբեր է ժողովրդի համար»:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44