Հուլիսի 11-ին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատվիրակությանը՝ նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում են ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության մամլո ծառայությունից, նախարար Լևոն Գրիգորյանը ողջունելով հյուրերին շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և կարևորելով երկու հանրապետությունների միջև համագործակցությունն ասել է. «Էներգետիկայի ոլորտը գերակայություն է համարվում մեր հանրապետությունում, և կա ավանդական ձևավորված երկարամյա համագործակցություն երկու նախարարությունների միջև: Մենք ունենք մի շարք խնդիրներ, որոնք պիտի քննարկենք միասին, քանի որ մեր երկու հանրապետությունները գտնվում են մեկ էներգետիկ դաշտում»,-ասել է Լևոն Գրիգորյանը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն էլ հայտնել է, որ սա իր առաջին պատշոտական այցն է Արցախ, և վստահեցրել, որ դա կլինի շարունակական. «Այս պահին արդեն Արցախից Հայաստան էլեկտրաէներգիայի արտահանում ունենք: Մեզ համար ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ Արցախը այս պահին ինքնաբավ է էլեկտրաէներգիայի առումով, և մեր համատեղ աշխատանքների հետագա արդյունքը բերելու է նրան, որպեսզի մենք կարողանանք ավելացնել արտահանման ծալավներն և դրանից բացի կարողանանք նաև ապահովել ամբողջ միասնական համակարգի ձևավորումը, որի ցանկալի տարբերակը մեզ համար լինելու է էներգետիկ անվտանգության ապահովումն և հուսալիությունը»,-հայտնել է Արթուր Գրիգորյանը:
Հանդիպմանը Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ քննարկվել է բարձրավոլտ էներգացանցերի հուսալիության և անվտանգության ապահովման խնդիրները, փոքր ՀԷԿ-երի շահագործման հանձնելու հետ կապված հարցերն ու Հայաստանի հետ փոխգործակցության խնդիրներն այս ոլորտում:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատվիրակության հանդիպումը ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության հետ եզրափակվեց երկու նախարարությունների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ, որն էլ հիմք կհանդիսանա ՀՀ և ԱՀ համապատասխան գերատեսչությունների կապերի ընդլայնմանն ու խորացմանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01