Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը, այսօր դատարանի դահլիճում կալանավորվեց. սա առաջին կալանավորումն է Սերժ Սարգսյանի բարեկամների շրջանում:
Հայկ Սարգսյանին կալանավորելու միջնորդություն նախաքննական մարմինը ներկայացրել էր նախօրեին. այն, սակայն, քննվեց այսօր, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի նստավայրում՝ դատավոր Աննա Մաթեւոսյանի նախագահությամբ: Մի քանի ժամ անց դատարանը որոշել է բավարարել քննիչի միջնորդությունը եւ Հայկ Սարգսյանը կալանավորվել է հենց դատարանի դահլիճում:
Սաշիկ Սարգսյանի որդին մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության համար: Տուժող Դավիթ Սիմոնյանը, որը որոշել է այսքան տարի անց խոսել, Հայկ Սարգսյանի եւ նրա ընտանիքի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել: Նա ընտրություններին հնարավոր բոլոր միջոցներով՝ անգամ ընտրախախտումներ կատարելով, լրագրողների աշխատանքը խոչընդոտելով, աջակցել է Սարգսյաններին: Մեզ հայտնի դարձավ, որ մոտ մեկ տարի թմրանյութի գործով կալանավորված Դավիթ Սիմոնյանն օրեր առաջ ազատ է արձակվել:
Հայկ Սարգսյանն այժմ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին (սպանության փորձ) եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը):
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01