Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայում (Գանձակ), ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, երկու ոստիկան է սպանվել քաղաքապետի դեմ մահափորձից օրեր անց: Իշխանությունները մահափորձի և «ապստամբությունների» համար, որոնց ընթացքում սպանվել են ոստիկանները, մեղադրել են իսլամիստ ծայրահեղականների և ենթադրություն հայտնել, որ նրանց այդ քայլերին դրդել են օտար ուժերը: Իրադարձությունների վերաբերյալ շատ մանրամասներ, սակայն, պարզ չեն, ինչը բոլոր կողմերից դավադրության տեսությունների տարածման պատճառ է դարձել, գրում է Դուրնա Սաֆարովան Eurasianet-ում:
Երկրի իշխանությունները նախ հուլիսի 3-ին Գյանջայի քաղաքապետ Էլմար Վալիևի դեմ մահափորձի համար մեղադրեցին «ընդդիմադիր շրջանակներին», որոնք իբր փորձել են այդկերպ օգտվել երկրով մեկ էլեկտրականության համատարած խափանումներից: Վալիևը չափազանց բացասական հեղինակություն է ունեցել Գյանջայում, նա հայտնի էր քաղաքացիների տները խլելով և իշխանությունների հետ կապված մարդկանց համար դրանց տեղում շենքեր կառուցելով, այդ պատճառով նրա նկատմամբ հարձակումը մարդկանց շրջանում զգուշավոր հավանության է արժանացել:
Մահափորձի համար կասկածվող Յունիս Սաֆարովի ձերբակալությունից մեկ օր անց սոցիալական ցանցերում տարածվել են նրա լուսանկարները, որտեղ նա ծեծված է՝ հավանաբար ոստիկանության կողմից: Սաֆարովը, սակայն, ներկայացվել է ԶԼՄ-ներին և չնայած իր դեմքին բռնության ակնհայտ նշաններին՝ պնդել է, որ ոստիկանությունն իր նկատմամբ վատ վերաբերմունք չի դրսևորել:
Պաշտոնյաները մի շարք վարկածներ են առաջ քաշել Սաֆարովի դրդապատճառների վերաբերյալ: Քաղաքապետ Վալիևի եղբայրը, որն Ադրբեջանի գլխավոր զինվորական դատախազն է, պնդել է, որ «կասկածյալի մայրը հայ է, և նա աշխատել է ռուսական գաղտնի ծառայությունների համար»: Հուլիսի 6-ին, սակայն, իշխանությունները հայտարարություն են տարածել՝ պնդելով, որ Սաֆարովի հիմնական նպատակն «ահաբեկչություն իրականացնել էր Ադրբեջանում՝ շարիաթի օրենքներով ղեկավարվող իսլամական պետություն հաստատելու համար՝ երկրում մի շարք հայտնի պաշտոնյաների սպանության, քաոս, խուճապ տարածելու և բռնի ճանապարհով իշխանությունը զավթելու միջոցով»:
Կայքը գրում է, որ տեղացիների խոսքերով՝ Գյանջայի բնակիչներն անհայտ համարներից տեքստային հաղորդագրություններ են ստացել հաջակցություն Սաֆարովի: Խորհրդավոր աղբյուրներից տեքստային հաղորդագրությունները և համացանցում հրապարակումները հուլիսի 10-ին ցույցերի կոչ են պարունակել:
Ավելի ուշ՝ հուլիսի 10-ին, իշխանությունները հայտարարել են, որ երկու ոստիկան է սպանվել քաղաքում «150-200 ծայրահեղական տրամադրված կրոնական խմբի» ցույցերի ընթացքում: Այնուամենայնիվ, բողոքի ցույցերի վայրից շատ լուսանկարներ չկան, և դրանցում բռնության կամ բախումների տեսարաններ չեն եղել:
Ադրբեջանի պաշտոնյաները մի շարք վարկածներ են ներկայացրել ցույցերի վերաբերյալ: Երկրի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «Ադրբեջանի զարգացումն անհանգստացնում է ոչ միայն Հայաստանին, այլև այլ օտար ուժերի»: Նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը մասնավորապես մեղադրել է Իրանին «Ադրբեջանում իրավիճակն ապակայունացնելու և երկրում շիաների ու սուննիների միջև բախում հրահրելու համար»:
Ընդդիմադիր ակտիվիստները թերահավատորեն են վերաբերել իրադարձությունների վերաբերյալ իշխանությունների վարկածներին: Վալիևի դեմ հարձակումից հետո Գյանջայում եղել է համատարած ոստիկանական ներկայություն, սակայն կրոնական ակտիվիստները փաստացիորեն կարողացել են կազմակերպել չարտոնված ցույց, որի ժամանակ երկու ոստիկան է սպանվել:
«Նման բան երբեք տեղի չի ունենում Ադրբեջանում, և դա մարդկանց մոտ շատ հարցեր է առաջացնում: Երեկվա ցույցը բողոքի ցույց չէր, դա ակնհայտ էր»,- ասել է Nida քաղաքացիական շարժման խորհրդի անդամ Աբուլֆազ Ղուրբանլին:
Գյանջայում բնակվող ակտիվիստներից մեկը ենթադրություն է հայտնել, որ ցույցը կազմակերպվել է քաղաքապետ Վալիևի վրա հարձակվողի նկատմամբ համակրանքը ոչնչացնելու համար:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55