ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպում են կազմակերպել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև: Այդ մասին ասված է հանդիպման արդյունքներով հրապարակված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նույնպես մասնակցել է հանդիպմանը: Սա այս ձևաչափով կողմերի միջև առաջին բարձր մակարդակով հանդիպումն էր Հայաստանում և Ադրբեջանում ընտրություններից ի վեր, նշվում է հայտարարությունում:
Նախարարները փոխանակվել են ԼՂ խնդրի շուրջ տեսակետներով և քննարկել հետագա քայլերն ու բովանդակալից բանակցությունները վերսկսելու պարամետրերը: Կողմերը քննարկել են ապագա հանդիպումների համար մի շարք հարցեր, այդ թվում՝ վստահության ամրապնդման հետ կապված քայլեր:
Համանախագահներն ընդգծել են լարվածությունը նվազեցնելու և հրահրող հռետորաբանությունից խուսափելու կարևորությունը: Նրանք նաև վերահաստատել են հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին օգնելու իրենց հանձնառությունը՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ուժի կամ սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համաձայն:
Նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում համանախագահների հովանու ներքո:
19:45
18:27
18:08
16:26
16:09
10:47
10:39
10:18
10:02
16:44
16:35
16:12
15:32
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03