Հունիսի 12-ի կեսօրին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցները ստորագրահավաք էին սկսել Change.org կայքում՝ պահանջելով առողջապահության նախարարից դադարեցնել հիվանդանոցի դեմ սկսված արշավը: Ստորագրահավաքին ավելի քան 1400 մարդ է միացել, այն դեպքում, երբ նախաձեռնողները 500 ստորագրություն էին ակնկալում:
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե նախարարը ցանկանում է աշխատանքից հեռացնել հիվանդանոցի տնօրեն, վաստակաշատ բժիշկ Արա Մինասյանին. նախարարը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե աուդիտ է իրականացվում հիվանդանոցում:
Հիվանդանոցի աշխատակիցներին վրդովեցրել էր այն փաստը, որ աուդիտը դեռ չավարտված՝ նախարարը հայտնաբերված չարաշահումների մասին է խոսել:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ աշխատակիցների նամակում ասվում է հետևյալը. «Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն ու հիվանդանոցի ծառայություններից օգտված ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներս պահանջում ենք դադարեցնել հիվանդանոցի դեմ ՀՀ առողջապահության նախարարության կողմից սկսված արշավը:
Հիվանդանոցը վերակառուցվել ու ժամանակակից տեխնիկայով է հագեցել տնօրեն Արա Մինասյանի անձնական ջանքերի ու ներդրումների շնորհիվ: Համոզված ենք, որ պարոն Մինասյանի դեմ սկսված քաղաքական արշավը լուրջ հարված է հասցնելու բժշկական կենտրոնին: Սթափության կոչ ենք անում նախարար Արսեն Թորոսյանին՝ հորդորելով զերծ պահել համակարգը հնարավոր ցնցումներից, և մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պարոն Մինասյանին: Հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ առողջապահության նախարարությունն ու անձամբ նախարարը»:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01