ՀՀ դատախազությունը շարունակում է իրականացնել այս տարվա հուլիսի 12-ին ՀՀ դատախազության կոլեգիայի նիստի արդյունքներով ընդունված՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և կալանքի ժամկետը երկարացնելու օրինականության ապահովմանն ուղղված դատախազական հսկողության պրակտիկայի կտրուկ բարեփոխմանը վերաբերող որոշումների կենսագործումը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ դատախազությունից, մասնավորապես քայլեր են ձեռնարկվում, որպեսզի ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար մեղադրվող անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունները դատարան ներկայացվեն միայն այն դեպքում, երբ փաստական տվյալներով հիմնավորվում է կալանքի հիմքերի առկայությունը:
Բացի դրանից՝ ուշադրություն է դարձվում, որպեսզի խափանման միջոց կալանքի ժամկետների երկարացման դեպքերում ելակետ ընդունվի կալանավորման հիմքերի պահպանման իրական շարունակականությունը, իսկ դրա բացակայության դեպքում նախաձեռնություն ցուցաբերվի խափանման այդ միջոցը փոխելու ուղղությամբ:
Խափանման միջոց ընտրելու հարցի քննարկման դեպքերում դիտարկվում է այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու հնարավորությունը և, հնարավոր ռիսկերի գնահատմամբ, ավելի գործադրելի է դարձվում անձնական երաշխավորության, գրավի կիրառման պրակտիկան:
Այս գործընթացներին զուգահեռ ուսումնասիրվում են ընթացիկ բոլոր այն քրեական գործերը, որոնցով մեղադրյալների նկատմամբ կալանքը կիրառվել է որպես խափանման միջոց: Եվ բոլոր այն դեպքերույմ, երբ պարզվում է, որ մեղադրյալների կալանավորումը կամ կալանավորման ժամկետի երկարացումը լիովին չի համապատասխանում դատախազության կոլեգիայի որոշումներով սահմանված չափանիշներին, քննարկվում է խափանման միջոցի փոփոխության հարցը:
Չնայած միջոցառումները շարունակվում են, սակայն արդեն իսկ շոշափելի են դրանց միջանկյալ արդյունքները: Մասնավորապես կոլեգիայի նիստից հետո, անցած ընդամենը մեկ ամսվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության և տարածքային ստորաբաժանումների դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննվող քրեական գործերով արդեն իսկ մեղադրյալների կամ ամբաստանյալների վերաբերյալ կայացվել է կալանավորումը անազատության հետ չկապված այլ փոխանման միջոցով փոխարինելու մասին ընդհանուր 107 որոշում: Դրանցից 65-ը կայացվել է դատական քննության, իսկ 42-ը՝ նախնական քննության ընթացքում:
Բացի նշվածից, ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու) հատկանիշներով քննվող քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ վերացվել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 243 որոշում: Արդյունքում, փաստորեն, թվով 243 քաղաքացիներ հնարավորություն են ստացել օրենքով սահմանված կարգով լուծել պարտադիր զինվորական ծառայության անցնելու պարտավորության հետ կապված խնդիրները:
Քանի որ խափանման միջոցների կիրառման պրակտիկայում տեղի ունեցող բարեփոխումներից ածանցվում են նաև քրեական գործերով քննության անխոչընդոտ ընթացքի հնարավոր ռիսկեր, ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դատախազական ներգործության գործիքակազմով ապահովել, որպեսզի բոլոր այն դեպքերում, երբ կիրառվում է ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց, խիստ հսկողություն իրականացվի մեղադրյալների պատշաճ վարքագծի դրսևորման, այդ խափանման միջոցների պայմանների պահպանման նկատմամբ: Իսկ խախտման ցանկացած դեպքի մասին վարույթն իրականացնող մարմնի իրազեկ լինելու դեպքում պետք է անհապաղ քննարկվի կիրառված խափանման միջոցը փոխելու հարցը:
Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել նաև այլընտրանքային խափանման միջոցների ներդրմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախագիծ:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01