ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Վահան Հարությունյանը, հուլիսի 12-ին Վարշավայում մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին:
Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
ՀՀ ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Լեհաստանի Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկին և Սեյմի նախագահ Մարեկ Կուհչինսկին:
Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել գագաթաժողովում՝ նշելով.
«Հարգելի գործընկերներ,
տիկնայք և պարոնայք,
ընտրված ձևաչափը յուրօրինակ հարթակ է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանականների բարձր մակարդակով հանդիպման և մեր մայրցամաքի մարտահրավերները համատեղ քննարկելու համար:
Այս տարին հոբելյանական է շատ երկրների համար: Ինչպես մենք Հայաստանում, այնպես էլ Լեհաստանի մեր եղբայրներն ու քույրերը նշում են անկախության վերականգնման 100-րդ տարեդարձը: Ավելին, այս տարի Լեհաստանի խորհրդարանը նշում է հիմնադրման 550-ամյակը:
Երախտիքի խոսք եմ հղում Լեհաստանի Սեյմին դեռևս 2005 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար: Այս տարի լրանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը. այն ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին: Այս կոնվենցիան Միացյալ ազգերի կոնվենցիաներից առաջինն էր, որն անդրադառնում էր մարդկության խնդիրներին: Օսմանյան կայսրությունում և Քեմալական Թուրքիայում հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը 20-րդ դարի ամենամեծ աղետներից մեկն էր, որը խլեց ավելի քան 2 մլն անմեղ քրիստոնյաների կյանք: Եկեք չմոռանանք, որ անպատժելիությունը հանգեցնում է նոր հանցագործությունների:
Շնորհակալ եմ Լեհաստանի Սենատին ու Սեյմին՝ 2017 թվականին Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի կապակցությամբ հատուկ բանաձև ընդունելու համար: Դարերի ընթացքում հայերը մշտապես աջակցել են լեհական պետության ամրապնդմանը: Դեռևս Կազիմիր Մեծ թագավորի ժամանակներից հայերն հատուկ արտոնությունների ու վերաբերմունքի են արժանացել:
Հարգելի գործընկերներ,
այս տարի Լեհաստանի Սենատն ու Սեյմը վավերացրին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Փաստաթղթի ստորագրումն ու վավերացումը նոր էջ է բացում Եվրամիության և Հայաստանի համագործակցության պատմության մեջ: Հուսով եմ՝ դա ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության հաստատման նոր էջ է: Ակնկալում ենք, որ ԵՄ անդամ մյուս երկրները ևս ողջամիտ ժամկետում կվավերացնեն համաձայնագիրը:
Հարգելի գործընկերներ,
ներկա աշխարհը, այդ թվում եվրոպական տարածաշրջանը լի է բազմաթիվ մարտահրավերներով, դրանք են՝ փակ սահմանները, ռազմական հռետորաբանությունը և չկարգավորված հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու փորձերը: Ցավալիորեն, սրանցից յուրաքանչյուրին Հայաստանն առնչվում է: Խոսելով փակ սահմանների մասին՝ պետք է նշեմ, որ Թուրքիան, չնայած նախկինում Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների, շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը: Թուրքիայի՝ նախապայմաններ դնելու և Հայաստանը շրջափակելու քաղաքականությունը դատապարտելի է: Մենք կողմնակից ենք հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների:
Հարգելի գործընկերներ,
մենք մերժում ենք ԼՂ հիմնահարցի ռազմական լուծումը և ռազմատենչ հռետորաբանությունը: Խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, հայտնի երեք սկզբունքների հիման վրա՝ խաղաղ կարգավորում, ինքնորոշման իրավունքի իրացում, տարածքային ամբողջականություն: Ինքնորոշման իրավունքը քաղաքացիների բնական իրավունքն է, և Արցախի քաղաքացիներն ունեն ինքնորոշվելու ու անկախ պետությունում ապրելու նույնքան իրավունք, որքան մեզնից յուրաքանչյուրը:
Հարգելի գործընկերներ,
ես այստեղ եմ խաղաղության, հանդուրժողականության և երկխոսության կոչով: Խոսքս ուզում եմ ավարտել Հովհաննես 2-րդ պապի հետևյալ կոչով. «Մի վախեցեք խաղաղության հնարավորությունից, ուսուցանել խաղաղություն, ապրել խաղաղությամբ... խաղաղությունը պետք է լինի պատմության վերջին բառը: Բռնությունը և զենքը երբեք չեն կարող լուծել մարդկւթյան խնդիրները»:
19:45
18:27
18:08
16:26
16:09
10:47
10:39
10:18
10:02
16:44
16:35
16:12
15:32
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03