«Ամբերդ ամրոց»-ի տարածքում գտնվող բոլոր ենթահուշարձանները, ինչպես նաև Սբ. Աստվածածին եկեղեցին, որպես հուշարձան, ներառված են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ հանդիսացող «Ամբերդ ամրոց» արգելոցի կազմում։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տարածած հայտարարության մեջ նշում է.
«Կառավարության որոշմամբ՝ 2001 թ․ հուլիսի 9-ի N 616, Արագածոտնի մարզի Ամբերդի կամ այսօրվա «Ամբերդ ամրոց» արգելոցի տարածքում գտնվող Ս․ Աստվածածին եկեղեցին անժամկետ՝ անհատույց իրավունքով հանձնված է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն։
Այդ նույն որոշման 2-րդ կետի ա) ենթակետի համաձայն եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետ պետք է կնքվեր նշված եկեղեցու հանձնման համապատասխան պայմանագիր։ Իսկ մեկամսյա ժամկետում «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի «բ» կետի համաձայն Հայաստանյայց Առաքելական եկեղեցին պետք է պահպանական պարտավորագիր ներկայացներ։
Նույն որոշման 5-րդ կետն էլ սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` նշված եկեղեցու հանձնման, հողատարածքների ճշտման և օգտագործման տրամադրման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է ապահովվեր գույքային իրավունքների պետական գրանցումը:
Սա նշանակում է, որ ՀՀ կառավարության N 616 որոշմամբ Ս․ Աստվածածին եկեղեցին անժամկետ՝ անհատույց իրավունքով հանձնվել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն, սակայն իրավունքի փաստի գրանցում այդպես էլ տեղի չի ունեցել։
Մյուս կողմից ՀՀ կառավարության 541-Ն որոշման պահանջների կատարումն ապահովելու համար իրավունքի գրանցման ժամանակ անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանման կողմից, որպես պարտադիր փաստաթուղթ պահանջվել է տարածքում առկա բոլոր շինությունների վերաբերյալ օրենքով սահմանված տեղեկություններ (բնութագրեր, սխեմաներ, հատակագծեր և այլն)։ Այդ պարագայում է միայն կադաստրի համապատասխան ստորաբաժանման կողմից գրանցվել ՀՀ մշակույթի նախարարության և ապա ՊՈԱԿ-ի իրավունքները։
Առաջիկայում «Ամբերդ ամրոց» արգելոցում նախատեսվում է մեկնարկել տոմսային տնտեսություն, ինչը ներառում է աշխատանքային որոշակի ռեժիմ, այդուհանդերձ ՊՈԱԿ-ը պատրաստակամ է յուրաքանչյուր դեպքում աջակցել Հայ Առաքելական եկեղեցուն՝ Ս․ Աստվածածին եկեղեցում եկեղեցական արարողություն անցկացնելու հարցում՝ նախապես տեղեկացնելու պարագայում»։
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01