Օրեր շարունակ ուսումնասիրելով համացանցում հնչող տեսակետներն ու լրատվական կայքերում տպագրվող նյութերը, ինչպես նաև անձնական զրույցների ժամանակ, փորձեցի հասկանալ թե ովքեր են գործող իշխանության ամենառեյտնինգային դեմքերը .
1. Ինչ խոսք վարչապետ Փաշինյանի ռեյտինգի մասին խոսք լինել չի կարող, նա վստահաբար մեզանում ամենաբարձր վարկանիշ ունեցող պաշտոնյան է և կարելի է ասել` մեր օրերի ամենաբարձր վարկանիշ ունեցող ազգությամբ հայ մարդը :
2. Ըստ իս ամենառեյտինգային երկրորդ պաշտոնյան ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է , ով բավականին բարձր հեղինակություն և հարգանք է վայելում վերջին շրջանի ԱԱԾ բացահայտումների պատճառով և հետաքրքիր է , որ մեր քաղաքացիների մեծ մասը Արթուր Վանեցյանին համարում են անարդարության դեմ պայքարի առաջնորդ և շատերն իրենց ունեցած ինֆորմացիան հասցեագրում են հենց Արթուր Վանեցյանին , իսկ դա վստահության արդյունք է :
3. Ռեյտինգային երրորդ դեմքը նախագահ Արմեն Սարգսյանն է , ով թեև չունի մեծ լիազորություններ և ֆունկաիցաներ, բայց կարողացել է շահել մեծ թվով քաղաքացիների սիմպատյան` իր համեստությամբ և անմիջականությամբ : Հետաքրքիր է , որ շատ քաղաքացիներ այնքան բարձր են գնահատում նախագահ Արմեն Սարգսյանի կերպարը , որ առաջարկում են մեծացնել նրա լիազորությունների շրջանակը. իսկ շատերն էլ տեսակետ են հայտնում, որ Արցախի հարցում Ալիև կրտսերի հետ պետք է բանակցի հենց նախագահ Սարգսյանը :
4.-րդ ամենառեյտինգային պաշտոնյան ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն է , ով հասարակության մի մեծ մասի մոտ հարգանք էր վայելում նույնիսկ հեղափոխության օրերին , երբ թեև կանգնած էր ցուցարարների հակառակ կողմում , բայց օրենքին ծառայելու իր համառության ու քաղաքացիների նկատմամբ հարգալից վերաբերմունքի պատճառով սիրվել էր հենց այդ նույն ցուցարարների կողմից : Իսկ այսօր արդեն քաղաքացիների մեծ մասը ոստիկանապետ Օսիպյանի գործունեությունը, երկրում կարգ ու կանոն հաստատելու և օրենքը բոլորի համար հավասար դարձնելու գործում, բարձր են գնահատում և ակնհայտ է , որ Վալերիյ Օսիպյանն այս պահին ամենառեյտնինգային պաշտոնյաներից է :
5. Ըստ իմ վերլուծության լավագույն հնգյակն ամփոփում է ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը , ում նկատմամբ ևս հասարակության մեջ նկատվում է հարգանք և վստահություն , որը արդյունք է հատկապես այն բանի , որ վերջին շրջանում հնչեղություն են ստանում բանակում առկա բազմաթիվ պրոբլեմներ , իսկ վարչապետ Փաշինյանի որդու` Արցախ ծառայության մեկնելու փաստը հասարակության լայն շերտերի մոտ կոտրեց այն մտածողությունը , որ պաշտոնյաների և հարուստների որդիներն այլևս ծառայելու են Հայոց բանակում …
Ներկայացրեցի իշխանության ամենառեյտինգային դեմքերը , միգուցե փոքր ինչ սուբյեկտիվ …
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34