Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը, որը Ներկայացուցիչների պալատի Ֆինանսական ծառայությունների և Արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովների բարձրաստիճան անդամ է, դիմել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարին`կոչ անելով բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև նոր հարկային համաձայնագիր կնքելու ուղղությամբ։
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի փոխանցմամբ՝ Ֆինանսական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ Շերմանը դիմել է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին՝ կոչ անելով համագործակցել Հայաստանի կառավարության հետ նոր հարկային համաձայնագրի կնքման շուրջ, ինչը հնարավորություն կտա վերացնել կրկնակի հարկումը՝ ձերբազատելով երկկողմ տնտեսական հարաբերությունների, ներդրումների զարգացման ուղու վրա գտնվող գլխավոր խոչընդոտից:
Հայտնի է, որ ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է կոնգրեսականի քայլը, որն ուղղված է ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանն ու կապերի սերտացմանը։
Ավելի վաղ Մնուչինը Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել էր, որ նախարարությունն իր աշխատակազմից ռեսուրսներ կտրամադրի ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկման մասին համաձայնագրի վերանայման համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դևիդ Վալադաոն (հանրապետական) և Բրեդ Շերմանը (դեմոկրատ) ու ևս 29 կոնգրեսական կոչ էին արել ԱՄՆ ֆինանսների նախարարին վերանայել Հայաստանի հետ գործող Կրկնակի հարկման մասին համաձայնագիրը՝ նշելով, որ այն կնքվել է 40 տարի առաջ՝ դեռևս ԽՍՀՄ գոյության տարիներին:
Կոնգրեսականների հղած նամակում ընդգծվում է, որ «հնացած» փաստաթուղթը չի արտացոլում գլոբալիզացված աշխարհի ավելացող բարդությունները, ինչպես նաև հայ և ամերիկացի ժողովուրդների բարեկամությունը: Նրանց կարծիքով՝ միջազգային հարկային համակարգի բարդությունները չպետք է հետ պահեն ամերիկյան ու հայկական ընկերություններին կրկնակի հարկման պատճառով միմյանց հետ բիզնես համագործակցություն վարելու ցանկությունից:
19:45
18:27
18:08
16:26
16:09
10:47
10:39
10:18
10:02
16:44
16:35
16:12
15:32
15:22
15:09
14:44
13:19
13:03
12:45
12:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03