Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատասխանել է Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արք. Մանուկյանի նամակին: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը։
Բ. Նեթանյահուին ուղարկված նամակը ստորագրվել էր Երուսաղեմի Հայ և Հույն Պատրիարքների և Սուրբ Երկրի Քուստոսի կողմից հունիսի 18-ին:
Նամակում Հոգևոր Պետերը իրենց մտահոգությունն են հայտնում եկեղեցապատկան կալվածքների վերաբերյալ Քնեսետում շրջանառվող նախագծի մասին, որը շուտով պիտի ուղարկվեր Նախարարների Խորհրդի քննարկման: Նրանք նամակում իրենց հիասթափությունն են հայտնում, որ հակառակ փետրվարին վարչապետի կողմից տրված հավաստիացմանը, թե նախագծի քննարկումը սառեցվում է, այն շարունակվում է քննարկվել Քնեսետում:
«Իր պատասխան նամակում, տիար Նեթանյահուն հավաստիացնում է Երուսաղեմի Հայ Պատրիարքին և գրում է, որ թելադրել է ետ կանչել վերոհիշյալ նախագիծը քննարկումից և հանձնարարել է նախարար Ցախի Հանեգբիին հանդիպել Պատրիարք Սրբազան Հոր հետ` խնդրին լուծում գտնելու համար»,- գրել է Հովնան Բաղդասարյանը:

20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15