Ելք» խմբակցությունը դեռևս Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցի վերաբերյալ որոշում չի կայացրել: «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ մինչև երկուշաբթի օրը՝ քվեարկությունը ներառյալ, ժամանակ ունեն և կարող են թեկնածու առաջադրել: Սակայն, ըստ նրա, մինչ այդ իրենք կամփոփեն և կտեղեկացնեն որոշման մասին:
«Ելք» խմբակցության ղեկավարը նշեց, որ չնայած ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավարի հայտարարությանը, որը ներկայացվել է որպես սեփական տեսակետ, թե քիչ հավանական է համարում, որ ՀՀԿ-ն թեկնածու կառաջադրի, ինքը մտահոգություն ունի, որ ՀՀԿ-ն այդուհանդերձ թեկնածու կառաջադրի:
Նշենք, որ դեռևս քաղաքապետի թեկնածու է առաջադրել միայն Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը: Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Ենոք Ազարյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ իր տեղեկություններով՝ «Հանրապետական» խմբակցությունը չի ուզում քաղաքապետի թեկնածու առաջադրել:
Նշենք նաև, որ Զարուհի Փոստանջյանի առաջադրումից բացի, եթե այլ թեկնածու չառաջադրվի, ապա ավագանին կցրվի, և կառավարությունը կնշանակի Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ:
Հարցին, թե ինչի՞ց ելնելով ունի նման մտահոգություն, հատկապես եթե ՀՀԿ-ից պարզաբանել էին, որ եթե ՀՀԿ-ական թեկնածու պետք է առաջադրեն՝ ինչու պետք է Տարոն Մարգարյանը հրաժարական տար, Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Ելնելով նրանից, որ հանրապետականները հուլիսի 16-ին որոշեցին ընտրություն անցկացնել՝ ի հակառակ մեր այն օբյեկտիվ որոշման, որ եթե առաջին փուլով չընտրվի քաղաքապետ, ապա արդյունավետ չի լինի ամռան ամսին՝ օգոստոսին իրականացնել քարոզարշավ, և քանի որ իրենք նման սաբոտաժ իրականացրին, ես շատ հավանական եմ համարում, որ կխորացնեն իրենց այդ մոտեցումը և կառաջադրեն թեկնածու»,-ասաց նա:
Նշենք, որ եթե վերջին պահին ՀՀԿ-ից թեկնածու առաջադրեն՝ ընտրությունները կկայանան:
Հարցին, թե հնարավոր տարբերակ համարո՞ւմ են, որ ՀՀԿ ավագանին սեփական թեկնածու առաջադրի, սակայն ընտրի Զարուհի Փոստանջյանին, Դավիթ Խաժակյանը պատասխանեց, որ այդ տարբերակին այդքան հակված չէ:
«Այսինքն՝ համարում եմ, որ ավելի պակաս հավանական է, քան, որ իրենք առաջադրեն սեփական թեկնածու և նրան ընտրեն՝ փորձելով երկարաձգել իրենց ժամկետը»,-ասաց նա:
Իսկ թե այդ դեպքում «Ելքի» քայլը որը կլինի՝ Դավիթ Խաժակյանը պատասխանեց, որ իրենք դրա մասին այսօրվա ընթացքում հայտարարություն կտարածեն՝ ամփոփելով քննարկումները և դրանից հետո կկարողանան այդ հարցին պատասխանել:
Նա նշեց, որ քննարկումները միայն խմբակցության շրջանակներում չեն արվում, այլ «Ելք» դաշինքի ձևաչափով: «Որովհետև միայն խմբակցությունը չի կարող նման որոշում կայացնել և պետք է լինի երեք կուսակցության հավասար որոշումը»,-ասաց նա:
tert.am
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01