Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատասխանել է Երուսաղեմի հայ պատրիարք Տ. Նուրհան Արք. Մանուկյանի նամակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը: Բենիամին Նեթանյահուին ուղարկված նամակը ստորագրվել էր հունիսի 18-ին Երուսաղեմի հայ եւ հույն պատրիարքների եւ Սուրբ Երկրի Քուստոսի կողմից:
«Նամակում հոգևոր պետերն իրենց մտահոգությունն են հայտնել եկեղեցապատկան
կալվածքների վերաբերյալ Քնեսետում շրջանառվող նախագծի մասին, որը շուտով պիտի ուղարկվի Նախարարների խորհրդի քննարկմանը: Նրանք նամակում իրենց հիասթափությունն են հայտնում այն մասին, որ հակառակ փետրվար ամսին վարչապետի կողմից եղած հավաստիացման, թե նախագծի քննարկումը սառեցվում է, այն շարունակվում է քննարկվել Քնեսետում»,-նշել է Հովնան Բաղդասարյանը:
Իր պատասխան նամակում, Բենիամին Նեթանյահուն հավաստիացնում է Երուսաղեմի հայ պատրիարքին եւ գրում է, որ կարգադրել է հետ կանչել նշված նախագիծը քննարկումից եւ հանձնարարել է նախարար Ցախի Հանեգբիին հանդիպել Պատրիարք Սրբազան Հոր հետ` խնդրին լուծում գտնելու համար:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55