«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Կինոփառատոնի փակման արարողությանը, որը տեղի ունեցավ հուլիսի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրների անունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ոսկե ծիրան» պատվո մրցանակը տրվեց հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին:
Կինոքննադատների և լրագրողների միջազգային ասոցիացիայի` FIPRESCI-ի մրցանակին արժանացավ Մարիամ Խաչվանի «Դեդե» ֆիլմը:
Հայկական համայնապատկեր մրցույթում Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը լավագույն սցենարի համար տրվեց ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարի «Մայրամուտի բեռնատարը» կինոնկարին:
«Եվա» կինոժապավենում իր դերակատարման համար Լավագույն դերասան ճանաչվեց Շանթ Հովհաննիսյանը:
Լավագույն դեբյուտի համար մրցանակի արժանացավ Արթուր Սահակյանի «Քամու հետ» ֆիլմը:
Լավագույն կինոնկար համարվեց և «Անահիտ» մրցանակի արժանացավ կինոռեժիսոր Անահիտ Աբադը «Եվա» ֆիլմով:
Վավերագրական մրցույթում «Հատուկ հիշատակում» համարվեց Վախթանգ Կունցև-Գաբաշվիլիի «Հատուկ աշխարհ» ժապավենը:
Արծաթե ծիրանը տրվեց Այնարա Վերայի «Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա…» կինոնկարին:
Ոսկե ծիրան պատվավոր մրցանակը հանձնվեց Շևաուն Միզրահի «Հեռավոր համաստեղություն» ֆիլմին:
Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում արծաթե ծիրանը տրվեց Ժերմինալ Ռոոյի «Ֆորտունա» կինոժապավենին:
Ոսկե ծիրանի արժանացավ Ռոման Բոնդարչուկի «Հրաբուխ» ֆիլմը:
«Տխրում եմ, որ փառատոնն ավարտվում է: Շնորհակալություն եմ հայտնում իմ ընկերներին` Միքայել Ստամբոլցյանին և Սուսաննա Հարությունյանին փառատոնի կայացման գործում մեծ ավանդի համար: Հոբելյանական փառատոնին ներկա են կինեմատոգրաֆիստներ, որոնք մրցանակներ են ստացել հեղինակավոր կինոփառատոներում»,-նշեց «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր Հարություն Խաչատրյանը և Փարաջանովյան թալերներ հանձնեց հանրաճանաչ ռեժիսորներ Ջանֆրանկո Ռոզիին ու Ասղար Ֆարհադիին:
Վերջինս ասաց, որ իր համար այդ մրցանակը հատկապես նշանակալի է, քանի որ կրում է Սերգեյ Փարաջանովի անունը: «14-15 տարեկանում էի դիտում նրա ֆիլմերը և չէի ընկալում դրանք, քանի որ Փարաջանովի արվեստը բարդ է: Սակայն շատ եմ սիրում նրա գործերը»,-խոստովանեց ռեժիսորը և շնորհակալություն հայտնեց «Ոսկե ծիրան»-ի կազմակերպիչներին` շեշտելով, որ հրաշալի ժամանակ է անցկացրել այս ընթացքում:
11:49
11:33
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44