Royal Jordanian Airlines ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է ավիահաղորդակցությունը Իրաքի հարավում Էն-Նաջաֆ քաղաքի հետ, որտեղ արդեն մի քանի օր է, ինչ հակակառավարական ցույցեր են ընթանում: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Rudaw հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հորդանանական ավիափոխադրողը, որը շաբաթական չորս չվերթ է իրականացնում Իրաք, հայտարարել է Էն-Նաջաֆի միջազգային օդանավակայան թռիչքների դադարեցման մասին մինչև հետագա ծանուցումը՝ «անվտանգության ոլորտում իրավիճակի պատճառով»:
Ավելի վաղ նույնպես անվտանգության նկատառումներով Էն-Նաջաֆ և Բասրա չվերթները չեղարկել է Kuwait Airways ավիաընկերությունը:
Բացի այդ մեկ շաբաթով Էն-Նաջաֆի միջազգային օդանավակայան թռիչքները չեղարկելու մասին հայտարարել է Fly Dubai ավիաընկերությունը: Էմիրաթական ավիափոխադրողը դադարեցնում է ավիահաղորդակցությունը Իրաքի հարավում գտնվող քաղաքի հետ մինչև հուլիսի 22-ը:
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ռեզա Ջաֆարզադեն հայտարարել է, որ Իրանից Էն-Նաջաֆ չվերթները կվերահասցեագրվեն Բաղդադի օդանավակայան:
«Էն-Նաջաֆի օդանավակայանում խնդիրների պատճառով իրանական ինքնաթիռներն իրենց ուղևորներին կփոխադրեն Բաղդադի օդանավակայան»,- ասել է նա:
Անցած ուրբաթ հարյուրավոր ցուցարարներ, ովքեր բողոքում են ցածր կենսամակարդակի և գործազրկության դեմ, ներխուժել են Էն-Նաջաֆի միջազգային օդանավակայանի շենք՝ արգելափակելով դրա աշխատանքը: Ավելի ուշ ժամանած ուժայիններն ազատել են օդանավակայանը: Առաջացած բախումներում մի քանի ցուցարար է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Այժմ Էն-Նաջաֆում կառավարության հրահանգով գործում է պարետային ժամ: Քաղաք են ուղղվել ոստիկանության և հատուկ նշանակության ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ: Տեղեկությունների համաձայն՝ ցուցարարները փորձում են գրոհել պետական հաստատությունները, ոստիկանությունն ի պատասխան արցունքաբեր գազ և ջրցաններ է օգտագործում:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55