Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մի խումբ մարդկանց է ձերբակալել, որոնք մասնակցել են Սիրիայում ռազմական գործողությունների: Նրանցից մեկը ակտիվ մասնակցություն է ունեցել Ադրբեջանի Գյանջա քաղաքում (Գանձակ) անկարգություններին, որտեղ ավելի վաղ զինված հարձակում է տեղի ունեցել քաղաքապետի վրա և բախումների ընթացքում երկու ոստիկան է սպանվել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին:
«Յունիս Սաֆարովը, ով մահափորձ է իրականացնել Գյանջայի քաղաքապետի նկատմամբ, ավելի վաղ Սիրիայի տարածք է ուղարկվել ոմն Տոխիդ Իբահիմբեյլիի կողմից, ով այժմ բնակվում է Իրանում: Սիրիա Յունիս Սաֆարովին ուղարկելու նպատակը նրա կողմից ռազմական պատրաստվածություն ստանալն էր և ռազմական գործողություններին մասնակցելը: Տոխիդ Իբրահիմբեյլին, ով պարբերաբար հանդես է գալիս Ադրբեջանի դեմ արմատական կոչերով, դեռ 2017 թվականի հունվարին կոչ է արել սպանել Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևին արմատական շիաների կայքում»,- հայտնել է աղբյուրը:
Պարզվել է, որ 2013-ից 2016 թվականներին Իբրահիմբեյլին իրանական Գում քաղաքում Ադրբեջանի մի շարք քաղաքացիների է հավաքել նրանց Սիրիա ուղարկելու և այնտեղ զինված խմբավորումների կազմում ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով: Յունիս Սաֆարովից բացի այդ հավաքների թվում է եղել նաև Տալեխ Գեյուշովը, ով եղել է հուլիսի 10-ին Գյանջայում ցույցերի ակտիվ մասնակիցներից մեկը: Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ անօրինական գործողությունների առնչությամբ այդ անձինք ձերբակալվել են հուլիսի 14-ին երկրի պետական անվտանգության ծառայության կողմից:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Գյանջա քաղաքում անկարգությունների համար ընդհանուր առմամբ 22 մարդ է ձերբակալվել:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայում երկու ոստիկան է սպանվել քաղաքապետի դեմ մահափորձից օրեր անց՝ հուլիսի 10-ին կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ: Իշխանությունները մահափորձի և «ապստամբությունների» համար, որոնց ընթացքում սպանվել են ոստիկանները, մեղադրել են իսլամիստ ծայրահեղականների և ենթադրություն հայտնել, որ նրանց այդ քայլերին դրդել են օտար ուժերը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գյանջա քաղաքում իրադարձություններն ահաբեկչություն է անվանել՝ ուղղված Ադրբեջանի պետականության դեմ: Հաղորդվել է, որ ուրբաթ առավոտյան Ադրբեջանի իրավապահ մարմինների օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում սպանվել է Գյանջա քաղաքում ոստիկանի սպանության համար մեղադրվող Ռաշադ Բոյուկիշիևը:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55