Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողները չեն մեկնել արտագնա աշխատանքի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով օգտատերերից մեկի հրապարակած տեղեկությանը, թե հերոսի ծնողները ծանր սոցիալական պայմանների պատճառով մեկնել են ՌԴ աշխատելու:
Վարչապետը հավելեց, որ հունիսի 30-ին կառավարական առանձնատանն ընդունել է հերոսի հորը, զրուցել Ռոբերտի մասին: «Ես նրան խնդրել եմ պատմել Ռոբերտի մասին, շատ հուզիչ հանդիպում ենք ունեցել, դա անձնական հանդիպում է եղել, այդ պատճառով տեղեկատվություն չի եղել: Բացի այդ Ռոբերտի հայրն էլ, ես որքան հասկացա, չէր ցանկանում, որ այդ պահին տեղեկատվություն տրվի այս մասին:
Ռոբերտի կերպարը առաջին իսկ օրվանից ինձ հուզել է, նա ինձ համար մեր նոր սերնդի ամենաուժեղ կերպարներից մեկն է»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը հավելեց, որ Ռոբերտ Աբաջյանի ընտանիքը դեռ Ռոբերտի զորակոչվելուց առաջ երկար ժամանակ ապրել է ՌԴ-ում, նա էլ է ապրել այնտեղ, ապա եկել է, զորակոչվել բանակ: «Ես խոսակցության սկզբում էլ ասել եմ, որ մեզ բոլորիս պատիվ չի բերում, որ նրանք չապրեն Հայաստանում:
Հայրն էլ ասել է, որ մտածում են Հայաստան տեղափոխվելու մասին: Բայց պարզ է, որ նրանք երկար ժամանակ ապրել են ՌԴ-ում»,-նշեց վարչապետն ու հավելեց, որ Ռոբերտի և մյուս հերոս տղաների կերպարն է ունեցել իր աչքի առաջ հեղափոխության ընթացքում, և ինքը պարտավորված է զգում նրանց առաջ:
Զինվորական հաշմանդամությունից զրկված քաղաքացիների հետ կապված՝ վարչապետն ասաց, որ գործընթաց է սկսվել, և զինվորական հաշմանդամությունից վերջերս զրկված բոլոր քաղաքացիները փորձաքննության արդյունքում կվերականգնեն այդ կարգավիճակը:
Ինչ վերաբերում է մեկ այլ օգտատիրոջ դժգոհությանը, թե ինքը Ապրիլյան պատերազմի մասնակից է եղել, սակայն իր զինվորական գրքույկում այդ մասին տեղեկություն չկա, վարչապետն ասաց, որ նրանք, ովքեր մարտական գործողությունների մասնակցել են, համապատասխան արտոնություն պետք է ստանան:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01