Հուլիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եգիպտոսի Հայոց թեմի հայկական ազգային վարժարանի սաներին, ովքեր Հայաստան էին ժամանել Թումոյի ամառային ճամբարին մասնակցելու նպատակով: Սաներին ուղեկցում էր Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Սրբազան Հայրը Նորին Սրբությանը ներկայացրեց ուխտավոր հայորդիներին, անդրադարձավ Հայաստան կատարած այցի արդյունավետությանը և ուսումնական դասընթացի օգտակարությանը:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդին, թեմական խորհրդի անդամներին և վարժարանի տնօրինությանը ջերմեռանդ ծառայության, հայի ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի և նման օգտաշատ նախաձեռնության կազմակերպման համար:
Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով ուխտավոր հայորդիներին, ուրախությամբ հաստատեց, որ նրանք կվերադառնան Եգիպտոս՝ հայրենիքից ստացած հոգևոր լիցքերով և ներշնչված երկրի պատմամշակութային արժեքներով ու սրբություններով:
Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ քաղցր հուշերը կոգեշնչեն նրանց իրենց հետագա ուսումնառության մեջ, որպեսզի գերազանց սովորեն և իրենց արձանագրած հաջողություններով էլ ավելի բարձրացնեն հայ ժողովրդի պատիվը:
Գարեգին Բ Կաթողիկոսը հորդորեց ազգային վարժարանի սաներին համայնքային կյանքում իրենց ակտիվ ներգրավվածությամբ շարունակել ծաղկեցնել իրենց համայնքն ու տիրախնամ թեմը:
Նույն օրը Ամենայն Հայոց Հովվապետը հանդիպեց նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Լոս Անջելեսի Ս. Հակոբ եկեղեցու ուխտավորների հետ՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հարություն քահանա Թաշչյանի:
Ուխտավորները Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագին, այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01