Մեծարգո վարչապետ, Մենք՝ մարտական ծառայություն անցած վիրավոր զինծառայողներիս, մեր զայրույթն ու վրդովմունքն ենք հայտնում օրերս համացանցում հայտնված տեսանյութում առաջին փոխվարչապետի մամլո խոսնակի կողմից թույլ տրված անհարգալից ձևակերպումների կապակցությամբ:
Հարցը հատկապես սրվում է, երբ նման անպատասխանատու արտահայտություններ թույլ են տալիս պետական ապարատի ներկայացուցիչները, և չեն արժանանում պատշաճ գնահատականի իրենց վերադասների կողմից:
Չենք ցանկանում ենթադրել, որ դա պետության և նրա կոնկրետ այրերի դիրքորոշումն է: Ուստի ակնկալում ենք անձամբ Ձեր պաշտոնական գնահատականը:
Ինչպես նաև, հաշվի առնելով, որ նշված պերսոնան հանդիսանում է առաջին փոխվարչապետի մամլո խոսնակը, պահանջում ենք Արարատ Միրզոյանից ներողություն խնդրել մեր նահատակ եղբայրների և մասնավորապես՝ Արցախի Հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքից, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության համար վիրավորում ստացած բոլոր տղաներից՝ իր մամլո խոսնակի արտահայտությունների համար, բնականաբար՝ վերջինիս պաշտոնանկ անելուց հետո միայն:
Լիահույս ենք, որ Դուք ևս կիսում եք մեր կարծիքն առ այն, որ մեր Սրբազան Երկիրը ՝ կործանվող, Սրբերին՝ դեգենեռատ, Ազգին՝ լալկան, Հերոսին՝ անուղեղ անվանող պերսոնան, ով իր անթաքույց զզվանքն է արտահայտում հայկական գեների հանդեպ, ոչ միայն տեղ չունի Հայաստանի Հանրապետության կառավարության մեջ, այլև նման վերաբերմունքը պետք է պետական ամենաբարձր մակարդակով խստորեն դատապարտվի և արմատախիլ արվի Հայկական նոր իրականությունից:
Հայրենիքի ԳԻՏԱԿՑՎԱԾ պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած մարտական ընկերներ
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55